ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Սեմինար. Սպանդանոցային մորթի անցման ուղիները աշխարհում և Հայաստանում

Մարտի 11-13-ը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ անցկացվել է «Պրոքսի Սերվիս» ՍՊԸ կողմից կազմակերպվող «Սպանդանոցային մորթի կարևորությունը և անցման ուղիները աշխարհում և Հայաստանում» թեմայով սեմինար-ուսուցումը:

Սեմինարին մասնակցող սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողներն ու այլ շահագրգիռ անձինք քննարկել են Ռուսաստանի Դաշնությունում սպանդանոցների կառուցման և գործունեության իրավակարգավորումները, ինչպես նաև՝ այդ ոլորտի իրավական կարգավորումներին առնչվող  որոշ խնդիրներ, ինչը կարող է նպաստել ՀՀ-ում պատշաճ սպանդ կազմակերպելուն ուղղված օրենդրական դաշտի բարելավմանը:

0 Comments

Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

Սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, շարունակում է մնալ օրակարգային, ուստի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հետամուտ է իրացման ցանցերում ամենօրյա ախտահանումներ անելու իր հանձնարարականի կատարմանը:

ՍԱՏՄ տեսուչների այցելությունները հանրապետության բոլոր մարզերի քաղաքների և գյուղերի խոշոր իրացման կետեր վկայում են, որ վարակների տարածման կանխարգելիչ միջոցառումներին տնտեսվարողները մոտենում են պատասխանատվությամբ:

Ախտահանվում են հատկապես սպառողների անմիջականորեն հպման շրջանակներում գտնվող մակերեսները՝ խուսափելով բաց մթերքի հետ […]

0 Comments

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) առաջարկությունները և խորհուրդները՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի վերաբերյալ

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը – ԿԱՀԿ-ն (OIE) իր պաշտոնական կայքում հրապարակել է COVID-19 կորոնավիրուսային վարակի վերաբերյալ տեղեկատվություն՝ հարցերի և պատասխանների տեսքով: https://www.fsvps.ru/fsvps/news/34527.html

Ի՞նչն է առաջացնում COVID-19

(CoV)  Կորոնավիրուսները  իրենցից ներկայացնում են ՌՆԹ (ռիբոնուկլեաթթու) պարունակող վիրուսների մեծ ընտանիք: Դրանք կոչվում են կորոնավիրուսներ, քանի որ վիրուսային մասնիկները լիպիդային մեմբրանի շուրջ ունեն բծերի սպիտակուցների ինքնատիպ «պսակ» (корона):

CoV վարակները տարածված են ինչպես կենդանիների, այնպես էլ […]

0 Comments

Սպանդանոցները պետք է ունենան որակյալ մասնագետներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ սկսվելու են սպանդանոցների 100 անասնաբույժ-փորձագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելու համար տվյալ մասնագետի գիտելիքների ու հմտությունների համապատասխան մակարդակը:

Ուսուցումները կիրականացվեն «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանիհարավում» ծրագրի շրջանակներում:

Անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցկացնող անասնաբույժ-մասնագետների վերապատրստման ընթացակարգերի մշակման աշխատանքային խմբի վերջին երկու օրերի քննարկումների նպատակն էր հստակեցնել քայլերը, […]

0 Comments

Կասեցվել է մոտ 750կգ մսի իրացումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողույթյունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով:

Այսպես. մշտադիտարկումներ են եղել Եղեգնաձոր քաղաքում գործող մսի իրացման 11 կետերում, որոնցից 9-ում հայտնաբերվել է 749կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք (307կգ՝ խոշոր եղջերավոր կենդանու, 442կգ՝ ընդհանուր քաշով խոզի):

Տրվել են հայտնաբերված մսի և ենթամթերքի իրացումը կասեցնելու […]

0 Comments

Տավուշի մարզում սպանդանոցային գործի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է սպանդանոցային մորթին, սպանդանոցների կառուցմանն ու շահագործմանը, դրանց ներկայացվող պահանջերին առնչվող հարցերի պարզաբանումները մարզերում:

Տեսչական մարմնի և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ այսօր Տավուշի մարզում հանդիպում է կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 50-ից ավելի քաղաքացիների հետ:

Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը ներկայացրել է հարցի կարևորությունն և հայտնել մարզպետարանի պատրաստակամությունը խնդրի կարգավորմանն աջակցելու հարցում: Նա հավաքվածներին տեղեկացրել է, որ այս […]

0 Comments