ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Առանց կայացած անասնաբուժության երկրի տնտեսությունը զարգանալ չի կարող. Գեորգի Ավետիսյան

Անասնաբուժության միջազգային օրվան ընդառաջ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախաձեռնել են մարզային այցելություններ՝ մարզային անասնաբույժների հետ հանդիպումներ, նպատակ ունենալով քննարկելու ոլորտում այս պահին առկա և վերահսկողական գործառույթների ժամանակ ծագող խնդիրները:

Նախաձեռնությանը պատրաստակամությամբ են արձագանքել տեղական ինքնակառավարման մարզային կառույցները:

Երեկ Գեղարքունիքի մարզում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Գեղարքունիքի […]

0 Comments

Վերականգնվել է կասեցված արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության, կասեցումը:

ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն արտադրամասում վերացվել են:

0 Comments

Ձեր գործունեության ելակետը, պետք է լինի պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը նախ և առաջ մեր երկրի բնակչության առողջության նկատմամբ. ՍԱՏՄ ղեկավար

Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող 20-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է անցկացված մշտադիտարկման ժամանակ գրանցված արդյունքները՝ նշելով, որ արձանագրված որոշակի խնդիրներ պետք է արագ լուծում ստանան: «Ձեր գործունեության ելակետը, բացի շահույթ ստանալը, պետք է լինի նաև պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը նախ […]

0 Comments

Հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը վերացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն այցելել են հանրային սննդի օբյեկտ և պարզել, որ ստուգման արդյունքում արձանագրված խախտումները (կոյուղու խողովակն անցնում էր խոհանոցի միջով, անձնակազմն ապահովված չէր հանդերձարանով) վերացվել են, կասեցման որոշմամբ սահմանված պահանջները՝ կատարվել:

0 Comments

Տավուշում կասեցվել է հացի արտադրամասի աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բուլանժե» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջևան) իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն սննդամթերքի պահպանման հատվածից, կազմակերպության աշխատակիցների համար չկա հանդերձարան: Նաև՝ արտադրվող […]

0 Comments

Որոշվել է ժամանակավորապես աշխատանքի չթույլատրել 19 աշխատակցի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ 19 աշխատակցի ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշում:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների կողմից այդ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության:

Խախտումը վերցնելուց հետո նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի:

0 Comments