Լուրեր
«Пеноксал® forte» ԿԱՀ-ն անցել է համապատասխանության գնահատում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, 2020թ-ի հունվարին ԿԱՀ-ների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել էին, որ «Пеноксал® forte» հավելումը չունի համապատասխանության գնահատման հավաստագիր, իսկ Եվրասիական տնտեսական միության տարածքում պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում նման արտադրանքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: Տրվել էին կարգադրագրեր արտադրանքի իրացումը արգելելու մասին, սահմանվել է ժամկետ ապրանքատեսակը ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան գնահատում անցկացնելու և գրանցելու համար:
«Մեդ […]
Տնտեսվարողներին տրամադրվել է վարակների տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղեցույց
Թեև հանրային սննդի օբեկտների, իրացման կետերի, արտադրությունների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը նախատեսում է ախտահանման պարբերական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդի շղթայի այդ օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ:
Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների, դռան բռնակների և ՀԴՄ-ների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում […]
«Քաղաքացիներն ահազանգում են…»
Կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը
Մի խումբ քաղաքացիների դիմում-բողոքի հիման՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել Արմավիրի մարզի Շահումյան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանի կաթնամթերքի արտադրությունում:
Ստուգումը պարզել է, որ կաթնամթերքի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ. տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չեն եղել […]
Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ուղերձը սպառողներին:
Գառան մորթի կետերի փոխարեն կկառուցվեն փոքր սպանդանոցներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մարզային հանդիպումները սպանդանոցային գործով զբաղվելու ցանկություն հայտնող տնտեսավարողների հետ:
Այսօր հանդիպում էր կազմակերպվել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի և Արմավիրի մարզի Նորապատ գյուղում գառան մորթի կետեր ունեցող տնտեսավարողների միջև:
Քննարկվել են փոքր սպանդանոցներին ներկայացվող պահանջներն ու այն ուղիները, թե ինչպես կարող են ձևափոխել արդեն գործող մորթի կետերը նորմալ, բոլոր նորմերին համապատասխանող սպանդանոցների, ստանալ թույլտվություն և հուլիսի […]
Արմավիրի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել մարզի Արաքս համայնքում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբեկտում:
Պարզվել է, որ այստեղ չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն եղել, հանրային սննդի կետը ապահովված չի եղել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ միջատների ու […]