ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Գիտաարտադրական սեմինար՝ 12 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ

2012թ.-ի հունվարի 17-20-ը Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության»(անգլ.՝ «Food and Agriculture Organization»` FAO) կողմից կազմակերպված տարածքային գիտաարտադրական սեմինար, որտեղ քննարկվեցին բուսասանիտարական հսկողության, վնասակար օրգանիզմներից զերծ գոտիների հաստատման, տարածքում վնասակար օրգանիզմների կարգավիճակի որոշման վերաբերյալ բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշիչները:

Տվյալ սեմինարին մասնակցում էին բուսասանիտարիայի բնագավառի ներկայացուցիչներ Ալբանիայից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լիտվայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Մակեդոնիայից, Ուկրաինայից և […]

0 Comments

Եռօրյա ուսուցում «Ճիշտ արտադրության պրակտիկա և սանիտարիայի հիմունքներ» թեմայով

Ս.թ. հունվարի 10-12-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ եռօրյա ուսուցում «Ճիշտ արտադրության պրակտիկա և սանիտարիայի հիմունքներ» թեմայով: Ուսուցումը կազմակերպվել էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ: Ուսուցմանը մասնակցում էին Ծառայության Երևանի և մարզային կենտրոնների տեսուչները, ինչպես նաև Սանիտարական և բուսասանիտարական աշխատանքային խմբի անդամները:

Բանախոսներն ուսուցման երեք օրերի ընթացքում ներկայացրեցին ճիշտ արտադրության պրակտիկայի և սննդի անվտանգության հիմունքները, […]

0 Comments

Ծառայության պետի մամուլի ասուլիսը

Ս.թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց Ծառայության տարեկան հաշվետվությունը:

Մինչև տարեկան հաշվետվությունը սկսելը Աբրամ Բախչագուլյանը տեղեկացրեց, որ արդեն կատարարվել է իր՝ 100-օրյա ասուլիսի ժամանակ տված խոստումը, և ավարտվել են ստուգումներն ու ուսումնասիրությունները կաթնամթերքի շուկայում գործող սուբյեկտներում:

Կաթնամթերքի շուկայի ստուգումների վերաբերյալ վերջին քննարկումերը տեղի են ունեցել դեկտեմբերի 27-ին: […]

0 Comments

Ծառայության պետի հանդիպումը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ս.թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հանդիպեց ՀՀ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Միլետա Արիստակեսյանը, «ՀՀ սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը, «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը, «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի փոխնախագահ Գուրգեն Չիլինգարյանը, «Լոռի» սպառողների ընկերակցության նախագահ Ջակլին […]

0 Comments

Սանիտարական և բուսասանիտարական հարցերով աշխատանքային խմբի նիստ

Ս.թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վարչական շենքում կայացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 30-ի N 1146-Ա որոշման հավելվածով սահմանված Սանիտարական և բուսասանիտարական հարցերով աշխատանքային խմբի նիստ:

Նիստին մասնակցում էին՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, սննդամթերքի անվտանգության և […]

0 Comments