Լուրեր
Բուսասանիտարական միջոցառումների հարցերով 7-րդ նստաշրջանը
Ս.թ. մարտի 18-24-ը Հռոմում կայացել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակեր-պության բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի բուսասանիտարական միջոցա-ռումների հարցերով 7-րդ նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Նստաշրջանի ընթացքում ընդունվել են մի շարք շրջանակային փաստաթղթեր, այդ թվում՝ բուսասանիտարական միջազգային ստանդարտները, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի 2012-2019 թվականների ռազմավարական ծրագիրը, ՄԱԿ-ի պարենի և […]
Վերապատրաստման դասընթաց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում
Այս տարվա մարտի 28-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կայացավ Հայաստանում բուսասանիտարիայի ոլորտում գործունեություն ծավալող արտադրողների, ներմուծողների և այլ օպերատորների գրանցման վերաբերյալ սեմինար: Ինչպես նաև սույն ոլորտը վերահսկող տեսուչների համար օրվա երկրորդ կեսին կայացավ «Հետազոտությունների-մոնիթորինգի և Բուսասանիտական միջոցառումների միջազգային չափորոշիչ (ԲՄՄՉ, ISPM) 15-ի իրականացման մասին» խորագրով վերապատրաստման դասընթաց:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Այնուհետև սեմինարի […]
Քառօրյա ուսուցում «Վտանգների աղբյուրների վերլուծություն և կրիտիկական կետերի հսկում (ՎԱՎԿԿՀ, HACCP)» թեմայով
Ս.թ. մարտի 27-30-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ քառօրյա ուսուցում «Վտանգների աղբյուրների վերլուծություն և կրիտիկական կետերի հսկում» թեմայով: Ուսուցումը կազմակերպվել Էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ:
«Բնապահպան տնտեսագետների միություն» ՀԿ նախագահ Խաչիկ Հակոբյանը, «Էկզոտիկ թռչուններ բուծողների և տիրապետողների հայկական միավորում» ՀԿ նախագահ Բագրատ Հարությունյանը, «Թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը, «Հայ գինեգործների միություն» ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը, «Հայ ձկնաբույծների […]
Ուսուցողական այցելություն Գերմանիա
Ս.թ. մարտի 13-ից 24-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը և արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Այցը կազմակերպվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության չափագիտության ազգային ինստիտուտի կողմից՝ ՀՀ-ում ընթացող որակի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բարեփոխումներին զուգահեռ: Այցն ուսուցողական էր, որի ընթացքում աշխատանքային խումբն այցելել է […]
Հանդիպում միս-մսամթերք արտադրող կազմակերպությունների հետ
Ս.թ. հուլիսի 27-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում Ծառայության և միս-մսամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների միջև: Ծառայությունը ներկայացնում էին Ծառայության պետ Ա.Բախչագուլյանը, Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Ա.Վարժապետյանը, Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Ա.Արարատյանը, Սննդամթերքի իրացման հսկողության բաժնի պետ Հ.Հակոբյանը և Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Վ.Դանիելյանը:
Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ հետևյալ կազմակերպություններից՝ «Բարի […]
Երկօրյա սեմինար «Միջազգային չափանիշները սննդի անվտանգության հսկողության գործընթացում» թեմայով
Ս.թ. հունվարի 24-25-ը «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ երկօրյա սեմինար «Միջազգային չափանիշները սննդի անվտանգության հսկողության գործընթացում» թեմայով: Սեմինարը կազմակերպվել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի շրջանակներում, որը վարում էր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գորդանա Ռիստիչը:
Սեմինարին մասնակցում էին Ծառայության Երևանի կենտրոնի տեսուչները, ռիսկերի կառավարման վարչության, ռազմավարության պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, ինչպես նաև Սանիտարական և […]






