ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Սննդային թունավորում չի հայտնաբերվել

2015թ. մարտի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի աշխատակիցները, փաստը հայտնի դառնալուց անմիջապես հետո, պարզել են պատահարի հանգամանքները: Ըստ այդմ՝ նշված հիվանդների մոտ սննդային թունավորում չի ախտորոշվել:

Նրանք համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել բժշկական […]

0 Comments

ԵՄ մեղրի արտահանման մասին

«1in.am-ը» փետրվարի 23-ին ներկայացրել էր «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահ Թելման Նազարյանի մեկնաբանությունն այն մասին, որ Հայաստանում արտադրվող մեղրը չի ընդունվում Եվրոպայում, քանի որ այստեղ մեղուների բուժման համար օգտագործվում է Եվրոպայում արգելված «Բիպին» դեղամիջոցը:

Այս առիթով ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ:

ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու» և Հայաստանի Հանրապետության կառավարության […]

0 Comments

Վարչապետին է ներկայացվել 2014թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 24-ին քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2014թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

2014թ. ընթացքում իր ոլորտում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկուցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել Սննդամթերքի անվտանգության պետական […]

0 Comments

Միասնական ստուգումներ Ղրղզստանի Հանրապետությունում

Ղրղզստանի Հանրապետությունում ԵՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի անասնաբուժության ոլորտում պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ այս օրերին համատեղ ստուգումներ են անցկացվում:

2015 թվականի փետրվարի 16-27-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ու չորս երկրներից ժամանած 18 մասնագետներ Ղրղզստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում միասնական ստուգումներ են իրականացնում հինգ ուղղություններով: Ստուգում են այն կազմակերպությունները, որոնք հեռանկարում ծրագրում են միս-մսամթերք արտահանել, գնահատում են հանրապետությունում անասնահամաճարակային […]

0 Comments

Քննարկվել են բուսասանիտարիային առնչվող հարցեր

Եվրասիական տնտեսական միության, ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության», «Բույսերի միջազգային պաշտպանության մասին» կոնվենցիայի 2015-2018 թթ. համատեղ միջոցառումների իրականացմանն ուղղված միջազգային սեմինարի շրջանակներում փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության բուսասանիտարիայի վերահսկողության, սերմերի և հացահատիկի որակի վերահսկման ղեկավար Ալեքսանդր Իսաևը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՏՄ անամ երկրների իր գործընկերների հետ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ […]

0 Comments

Անասնաբուժության մարտահրավերները քննարկվել են Սոչիում

2015 թվականի փետրվարի 19-ին Սոչիում, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության, Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության, ԱՊՀ երկրների անասնաբուժական ծառայությունների ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ քննարկվել է անասնահամաճարակային իրավիճակը ԱՊՀ երկրներում: Քննարկումների առանցքում հատուկ ուշադրության է արժանացել հատկապես խոզերի աֆրիկյան ժանտախտի խնդիրը: Հայաստանի Հանրապետությունից քննարկումներին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Ոլորտի պատասխանատուներն ու […]

0 Comments