Լուրեր
Հանդիպում տարածաշրջանային հետազոտության շրջանակներում
Մարտի 24-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ներկայացուցիչների և Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Լոր Դելկուրի միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան – Եվրամիություն համագործակցության հնարավոր զարգացումները սննդամթերքի անվտանգության բարձրացման բնագավառում, շեշտադրվեց այն փաստը, որ համագործակցության արդյունավետությունը կախված է երկկողմ շահագրգռվածությունից: Անդրադարձ կատարվեց «Թվինինգ» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումներին և օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև վտանգների վերլուծության և հսկման […]
Հանդիպում «Մեկ պատուհան, մեկ կանգառ» նախագծի շրջանակներում
2015 թվականի մարտի 23-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության և «Մեկ պատուհան, մեկ կանգառ» համակարգի ներդրման կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետում փորձարկվող «Մեկ պատուհան, մեկ կանգառ» հայեցակարգի ընթացքը, քննարկվեցին երկուստեք հետաքրքրող հարցեր:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա քայլերի, մասնավորապես […]
Ծառայությունը` որպես վերահսկող մարմին
Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստում քննարկվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության խնդիրը, և ՀՀ կառավարությունը խստացրել է մանկապարտեզներին և դպրոցներին, այլ ուսումնադաստիարակչական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքի անվտանգության նորմերը:
Մի շարք որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնց նպատակը սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերահսկողության ուժեղացումն է մեկ լիազոր մարմնի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցով:
«Նախագծի նպատակը սննդամթերքի անվտանգության […]
Կապանում գրանցված բրուցելոզի դեպքերի վերաբերալ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարությունից ահազանգ է ստացել, համաձայն որի բրուցելոզով վարակված հիվանդներ են գտնվում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բժշկական կենտրոնում:
Ահազանգն ստանալուց անմիջապես հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչներն այցելեն են բ/կ, զրուցել անձնակազմի հետ և ճշտել, որ այսօրվա դրությամբ բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է: Տեսուչները հիվանդներից պարզել են, որ բոլորն աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող […]
Քննարկվել են բրուցելոզի վերահսկմանն առնչվող հարցեր
Մարտի 10-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը եւ ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի եւ մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը հանդիպել են ԱՄՆ գյուղդեպարտամենտի խորհրդատու, Մերելանդի համալսարանի տարածքային անասնաբուժական քոլեջի տնօրեն Վալերի Ռագանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել բրուցելոզ հիվանդության վերացման ծրագրի մշակման նպատակով:
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նախ ծանոթացան անասնաբուժասանիտարական վերահսկողության՝ մեր […]
Պարզաբանում ձուկ-ձկնամթերքի արտահանման վերաբերյալ
Փետրվարի 25–ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ՌԴ պատկան մարմիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ և ծովամթերք արտահանելու հարցում:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունից ձուկ-ձկնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն վերսկսել է դեռևս 2009թ.-ից: Թվով 24 տնտեսավարող ստացավ արտահանման թույլտվություն, երբ ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված շրջայցի արդյունքում պարզվեց՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները լիովին […]






