Լուրեր
«Սադիա» ապրանքանիշի հավերում հորմոնների շեղում չի հայտնաբերվել
Լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ Բրազիլիայից ներկրված հավերը, մասնավորապես՝ «Սադիա» տեսակի, տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն են կարող պարունակել:
Հայտնում ենք, որ կենդանական ծագման սննդամթերքի ներմուծումը Հայաստան թույլատրվում է, եթե սահմանային վերահսկողության արդյունքներով հաստատվում է տվյալ սննդամթերքի համապատասխանությունը դրա անվտանգությանը ներկայացվող պահանջներին:
Սահմանային հսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի ռիսկային չափորոշիչներով պայմանավորված՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար իրականացնում է անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ լաբորատոր […]
Կլոր սեղան «Եվրասիական տնտեսական շուկա` առանց արգելքների» թեմայով
Մարտի 30-ին Երևանում տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական շուկա` առանց արգելքների» կլոր սեղանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա նշեց, որ կլոր սեղանի նպատակն է քննարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված խնդիրները, որոնք առաջացել են անցումային փուլում: Ապա հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար, ԵԱՏՄ հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանը: Նա ողջունեց ներկաներին […]
Այցելություն «Տոնուս-Լես» ընկերության լաբորատորիա
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել են Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում գտնվող «Տոնուս-Լես» ընկերության սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա:
Լաբորատորիան վերջերս ստացել է միջազգային ISO 9001-2008 հավատարմագրում, որը տարածաշրջանում առաջինն է:
«Տոնուս-Լես» ընկերության […]
Քննարկվել է սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման ծրագիրը
Մարտի 26-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Համաշխարհային բանկի գյուղատնտեսական ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանի, Համաշխարհային բանկի միջազգային ֆինանսական կորպորացիայի սննդի անվտանգության փորձագետ Արա Կարապետյանի, ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանի և նույն հիմնարկի կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության ենթաբաղադրիչների համակարգող Սոնա Ծառուկյանի հետ:
Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և […]
Այցելություն թռչնաբուծարան
Վարչապետն այցելել է Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա. նրան, ի թիվս պաշտոնատար այլ անձանց, ուղեկցել է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղեգնուտ համայնքում գտնվող Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին: 2013 թվականին հիմնադրված ֆաբրիկան զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Ֆաբրիկայի ղեկավարները տեղեկացրել են, որ ընթացիկ տարում […]
Հանդիպում լիտվացի արտադրողների հետ
Մարտի 24-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ Արթուր Մելիքյանը հանդիպեցին աշխատանքային այցով Հայաստան ժամանած լիտվացի տնտեսավարողների հետ:
Հանդիպմանը ներկա էին անասնաբուժական դեղերի արտադրությամբ զվաղվող լիտվական «Ռուվերա» բաժնետիրական ընկերության նախագահը և կենդանական ծագման ենթամթերքի և մսամթերքի վերամշակում իրականացնող լիտվական «Բի Էյչ Ջի» ընկերության գլխավոր մենեջերը:
Տնտեսավարողների Հայաստան այցելության նպատակն էր իրենց […]






