ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Աշխատանքային այց Վրաստանի Հանրապետություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մայիսի 18-19-ին աշխատանքային այցով եղել է Վրաստանի Հանրապետությունում:

Մայրաքաղաք Թբիլիսիում ՍԱՊԾ ղեկավարը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալության պետ Զազա Դոլիձեի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, Վրաստանի Պարենի ազգային գործակալության պետի տեղակալ Իրակլի Չավլեշվիլին և ֆիտոսանիտարիայի վարչության պետ Զուրաբ Լիպարտիան:

Վրաց գործընկերների հետ քննարկվել […]

0 Comments

Կասեցվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի արտադրական գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի (Վայոց ձոր մարզ, ք.Եղեգնաձոր) արտադրական գործընթացը:

Նրան պատկանող արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում՝ արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի փորձաքննության համաձայն՝ Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի կողմից արտադրված «Թան-0.5լ» արտադրատեսակը ՄԱՖԱՄ ցուցանիշով չի համապատասխանել «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների […]

0 Comments

Պարզաբանում

Վերջին շրջանում հաճախ են սոցիալական ցանցերում տարածվում սննդամթերքի անվտանգությանն առնչվող՝ մասնագիտորեն չհիմնավորված ու թյուր տեղեկություններ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի խուսափում քննադատությունից, դեռ ավելին՝ կարծում ենք, որ հաճախ առողջ քննադատությունը նպաստում է ավելի նպատակային գործողությունների պլանավորմանը, բայց նաև տարանջատում ենք քննադատությունն անհիմն տեղեկություններից, որոնք կարող են անհանգստություն առաջացնել հանրության շրջանում: Մասնավորապես, վերջին նման դեպքը վերաբերում էր Թուրքիայից բրոյլեր տեսակի […]

0 Comments

Արգելվել է թռչնամիս ներկրել Թուրքիայից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի մայիսի 7-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Որոշումը կայացվել է Թուրքիայի Հանրապետությունում […]

0 Comments

Կասեցվել է «Միլկի թադ» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի և Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «թթվասեր»-ի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 4-ի որոշմամբ՝ կասեցվել են «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը և անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը: Ծառայությունը թե «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ում, թե Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության արդյունքների […]

0 Comments

Պարզաբանումներ են տրվել բրուցելոզի դեպքերի վերաբերյալ

Ապրիլի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը լրագրողներին մանրամասներ են հաղորդել հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի, մասնավորապես՝ վերջին ժամանակահատվածում գրանցված կենդանիների բրուցելոզի դեպքերի վերաբերյալ:

Հովհաննես Մկրտչյանն ընդգծել է, որ հանրապետությունում չկան կարանտին սուր վարակիչ հիվանդությունների դեպքեր:

Ներկայացնելով հանրապետության տարածքում կենդանիների […]

0 Comments