ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Քննարկվել են արտահանմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու համար Հայաստանում էր նաև ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի օգնական Դմիտրի Նատարովը, ով հանդիպում է ունեցել ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում երկուստեք հետաքրքրող […]

0 Comments

Կասեցվել է «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը

Հունիսի 11-ին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ էր ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Դողս գյուղում գնված և «Մարգարիտա 97» ՍՊԸ-ի կողմից արտադրված պաղպաղակի պիտակի վրա արտադրության օրը գրիչով ջնջված է:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով` ստուգում է իրականացվել «Մարգարիտա 97» ՍՊԸ-ում, որի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ: Մասնավորապես, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի […]

0 Comments

Երևանում բացվել է տարածաշրջանում իր տեսակով եզակի Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա

Այսօր Երևանում տեղի է ունեցել Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Լաբորատորիան բացվել է «Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային […]

0 Comments

Կասեցվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը:

ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ -ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Մասնավորապես, ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության համաձայն՝ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում արտադրված պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակները ԱՑԽՄ […]

0 Comments

Կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրական գործընթացը:

«ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննության համաձայն՝ «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում արտադրված «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրատեսակները՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով չեն համապատասխանել«Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը […]

0 Comments

Նոր տեղեկություն թունավորման վերաբերյալ

Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված թունավորման պատճառները բացահայտելու նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թութը վաճառվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչի կողմից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են նաև, որ բնակիչն իրացրել է սեփական այգու ծառերից հավաքված թութը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են ինչպես թթի նմուշներ, այնպես էլ տեղափոխող մեքենայից […]

0 Comments