ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Հանրային իրազեկվածությանն առնչվող քննարկում ՍԱՊԾ-ում

2015թ. հուլիսի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող և «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակված՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում հանրային իրազեկվածության վերաբերյալ սոցիոլոգիական հարցման հաշվետվության հանրային քննարկում, որին իրենց մասնակցությունն ունեցան թե Ծառայության աշխատակազմի, թե հասարակական կազմակերպությունների և թե միջազգային […]

0 Comments

Վերացվել է Ա/Ձ Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասերի» արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 4-ի որոշմամբ` կասեցվել էր անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը:

Հաշվի առնելով, որ արտադրողը վերացրել է Ծառայության կողմից հայտնաբերված բոլոր խախտումները և «թթվասերի» արտադրությունը համապատասխանեցրել Կաթի, կաթնամթերքի և դրանց արտադրության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, Ծառայության պետի հուլիսի 10-ի որոշմամբ արտադրության կասեցումը վերացվել է:

0 Comments

Ֆիլոքսերայով վարակված խաղողի տնկիները սահմանից հետ են ուղարկել

Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խաղողի արմատակալների (տնկիների) մեկ խմբաքանակ` 6000 հատ, սահմանից հետ է ուղարկվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով, տնկիների վրա միաժամանակ հայտնաբերվել են տզեր, թրիփսներ և երկու տարբեր տեսակի նեմատոդներ: Նշենք, որ ուղեկցող փաստաթղթերում նշված է եղել, որ արմատակալները աճեցվել […]

0 Comments

Աշխատանքային խորհրդակցություն՝ մարզային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտնագության պետական ծառայության մարզային կենտրոնների պետերի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Մարզային կենտրոնների ղեկավարները Ծառայության պետին հաշվետվություն են ներկայացրել 2015 թ. առաջին կիսամյակում կատարված ստուգումների և դրանց արդյունքների՝ այդ թվում և հանրապետության մանկապարտեզներում տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների և արձանագրված թերությունների վերաբերյալ: Ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մարզային կառույցների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նախակրթական […]

0 Comments

Վերացվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. հունիսի 22-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը և հանձնարարվել վերացնել հայտնաբերված խախտումները:

«ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ն կազմակերպել է սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, միաժամանակ թողարկել փորձնական արտադրանք, որը սահմանված կարգով ներկայացվել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ պաստերացված կաթի և մածունի արտադրությունը համապատասխանեցվել է Կաթի, կաթնամթերքի […]

0 Comments

Կասեցվել են Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրության առանձին տեսակներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ հուլիսի 1-ից կասեցվել է Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրամասի «Կիևյան կոտլետ», «Տավարի մսով կոտլետ», «Պելմենի ռուսական» արտադրատեսակների արտադրությունը:

Նաիրա Խլոպուզյանին պատկանող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում արտադրված «Կիևյան կոտլետ»-ը ԱՑԽՄ և սալմոնելա, «Տավարի մսով կոտլետ»-ը ԱՑԽՄ, սալմոնելա և բորբոսասնկեր, իսկ «Պելմենի ռուսական»-ը […]

0 Comments