ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Քննարկվել են ներմուծմանն ու արտահանմանն առնչվող հարցեր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Հանոյ քաղաքում մասնակցել է «Դաբաղ հիվանդության հետազոտական գլոբալ դաշինք» գիտաժողովի աշխատանքներին:

Անասնաբուժության տեսչության պետն այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վիետնամի գյուղատնտեսության և պարենի զարգացման նախարարության գլխավոր անասնաբույժ Ֆամ Վան Դոնգի հետ: Կողմերը քննարկել են ներմուծման և արտահանման դեպքում անասնաբուժական հսկման ենթական բեռներին ներկայացվող ընդհանուր պահանջները: Գործընկերները միմյանց […]

0 Comments

Տնտեսավարողներին ներկայացվել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-25-ին Երևանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում` «ԵԱՏՄ համագործակցության խնդիրները սննդամթերքի անվտանգության ոլորտում» թեմայով:

Հայաստանում այսօր զուգահեռաբար են գործում ազգային օրենսդրությունը և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, իսկ 2016 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործելու են միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս համատեքստում կարևոր է […]

0 Comments

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով «ԾՄԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Արտյոմ Փիլիփոսյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթացեք որոշմանը:

0 Comments

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով «ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Այվազյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթացեք որոշմանը

0 Comments

Համաժողով՝ նվիրված սննդամթերքի անվտանգության ոլորտում ԵԱՏՄ համագործակցության խնդիրներին

Հոկտեմբերի 24-25-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ տեղի կունենա «ԵԱՏՄ համագործակցության խնդիրները սննդամթերքի անվտանգության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկում: Այն նվիրված է ԵԱՏՄ կարգավորումներին սննդամթերքի անվտանգության ոլորտում և նպատակ ունի բարձրացնել տնտեսավարողների, Ծառայության աշխատակիցների, ինչպես նաև այլ շահառուների իրազեկվածությունը: Համաժողովի շրջանակներում կներկայացվեն ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված օրենսդրական վերջին փոփոխությունները, ինչպես նաև տեղեկատվություն ԵԱՏՄ երկրների միջև փաստաթղթաշրջանառության մասին:

Հասցեն՝ Ալեք Մանուկյան 13, Խաչատուր […]

0 Comments

Հայտարարություն

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015 թվականի հոկտեմբերի 12- 16 անց է կացնելու շների մակաբուծային հիվանդությունների անվճար հետազոտություն:

Տեղեկությունների համար կարող եք դիմել՝ զանգահարելով 374 10 454031 հեռախոսահամարով կամ այցելելով ք. Երևան, Էրեբունի 12 հասցեով:

0 Comments