Լուրեր
ՍԱՊԾ-ն հրատարակել է կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների ուղեցույց
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության առաջնային խնդիրներից է գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ժամանակ վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխումը, ինչպես նաև հանրապետության տարածքում դրանց ժամանակին հայտնաբերումը, օջախների տեղայնացման և պայքարի միջոցառումների կազմակերպումը:
Մի շարք մշակաբույսեր, ինչպիսին են կարտոֆիլը, լոլիկը, սմբուկը, պղպեղը, մեր հանրապետությունում ունեն առաջնային կարևորություն` բնակչությանը պարենով ապահովելու և արտահանում իրականացնելու տեսանկյունից:
Այս մշակաբույսերի մշակման ավելացումը հանգեցրել է հատկապես կարտոֆիլի ու լոլիկի վնասակար […]
Լոլիկի արտահանման ծավալների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել
Օրերս ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը մտահոգություն էր հայտնել լոլիկի արտահանման ծավալների ավելացման կապակցությամբ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Դաշնային ծառայությանը տեղեկանք-հիմնավորում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում լոլիկի արտադրության ծավալների ու ջերմոցային տնտեսությունների կարողությունների վերաբերյալ:
Միաժամանակ, հայ և ռուս գործընկերների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել օպերատիվ՝ ապրանքների տեղաշարժն ամբողջությամբ վերահսկելու նպատակով:
Մանրամասներին ծանոթացեք […]
ՍԱՊԾ-ն կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարևան պետություններում` Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թուրքիայում և Վրաստանում, արձանագրված մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեպքերը և առկա վտանգը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ:
Մասնավորապես, նշված հիվանդության հարուցիչի ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և հնարավորինս արագ հակաժանտախտային պատվաստանյութ ձեռքբերելու նպատակով` ծառայությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության համառուսական գիտահետազոտական ինստիտուտի» հետ: Կառավարությունը մարտի […]
Հայկական լոլիկի հետ վերադարձման մասին լուրը հերքվում է
ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը և խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկայն ցեցի հայտնաբերմամբ:
Լուրը տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներում, թեև հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չէր արձանագրել:
Ավելի ուշ ռուսական նույն ծառայությունն իր պաշտոնական […]
Հայաստանից շարունակվում է պանրի արտահանումն առանց խոչընդոտների
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության կողմից կիրառվող ժամանակավոր սահմանափակումը չի տարածվում Հանրապետությունից արտահանվող՝ վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի վրա:
Լրահոսում շարունակվում են շրջանառվել տեսակետներ այն մասին, որ Հայաստանից այսօր պանիր չի արտահանվում ՌԴ՝ չնայած որ Ծառայությունը հայկական պանրի արտահանման վերաբերյալ վերջին օրերին հրապարակել էր տվյալներ:
Սննդամթերքի անվտանգության պետական […]
Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունն այցելել է Հայաստան
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ, հունվարի 26-ին երկօրյա այցով ժամանել է Հայաստան:
Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ և քննարկել հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը, մասնավորապես կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների՝ այդ թվում դաբաղի կանխարգելմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարևորվել է դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող պատվաստանյութի […]




