Լուրեր
Դաբաղի կանխարգելման նոր պատվաստանյութն արդեն Հայաստանում է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրած հակադաբաղային պատվաստանյութը մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հնդկական թերակղզուց տարածաշրջանի երկրներ էր ներթափանցել դաբաղի նոր՝ AG-VII ենթատեսակ, իսկ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվեց նույն տեսակի դաբաղի հիվանդության դեպք՝ ավելի ուշ հաստատվելով ռեֆերենս լաբորատորիայում: Դաբաղի AG-VII ենթատեսակի կանխարգելման համար անհարժեշտ էր ձեռքբերել նոր պատվաստանյութ, […]
Ձվի շուկայում և ձկնաբուծարաններում իրականացվում են դիտարկումներ ու մշտադիտարկումներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, շուկայահանված ձվի՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով` մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում կիրականացնվի ձվի դիտարկում՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:
Սուրբ Հարության տոնին կապակցությամբ ձվի սպառման ծավալների ավելացմանը զուգահեռ՝ Ծառայությունն ուշադրության կենտրոնում կպահի շուկան ամբողջությամբ՝ թե´ իրացման և թե´ արտադրության փուլերում: Ծառայության մասնագետներն […]
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն արգելել է «Սեալեքս ֆորտե» և «Ալիկապս» կենսաբանական ակտիվ հավելումների իրացումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ դիտարկում է իրականացվել «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ում:
Հսկիչ գնման շրջանակներում «Սեալեքս ֆորտե» N12 և «Ալիկապս» N8 կենսաբանական ակտիվ հավելումներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքում դրանցում հայտնաբերվել է չհայտարարագրված սինթետիկ բաղադրատարր՝ «Տադալաֆիլ», որի օգտագործումը (առկայությունը), համաձայն Մաքսային միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների, վերոնշյալ կենսաբանական ակտիվ հավելումներում չի թույլատրվում:
Ըստ այդմ` 17.12.2015թ. արտադրված […]
Տեղեկատվություն ստուգումների, դիտարկումների ու մշտադիտարկումների վերաբերյալ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին իրականացրել է 665 ստուգում:
Նախորդ տարի Ծառայությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել նախակրթական և կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության խնդիրներին. նախակրթական և կրթական ուսումնական հաստատությունները կազմել են ընդհանուր ստուգումների կեսից ավելին: Ստուգումների տարեկան ծրագրում ռիսկերի գնահատման արդյունքում ընդգրկվել են նաև բարձր, միջին և ցածր ռիսկայնություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:
Այն բոլոր դեպքերում, երբ ստուգման արդյունքում […]
ՍԱՊԾ-ն դիտարկումներ է իրականացնում «Հետք»-ի հրապարակման հիման վրա
26.02.2016 թ. «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող որոշ շոկոլադների մակնշման անհամապատասխանությունների վերաբերյալ:
Հրապարակման հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այժմ իրականացնում է «Շոգեթեն» (Schogetten), «Ալպեն Գոլդ» (Alpen Gold), «Ռիտտեր Սպորտ» (Ritter Sport), «Ռոսիա» (Roссия), «Նեսթլե» (Nestle), «Կինդեր» (Kinder), «Արմչոկ» (Armchok) ապրանքանիշների շոկոլադների դիտարկում` ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ […]
ՀՀ կառավարությանն են ներկայացվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015 թ. գործունեության արդյունքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Ներկայացվել են նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015թ. գործունեության արդյունքները: Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին և նախարարության կառավարման ոլորտում գտնվող կառույցների ղեկավարներին ուշադրության կենտրոնում պահել հիմնախնդիրները, հետևողական լինել պայմանավորվածությունների […]


