Լուրեր
ՍԱՊԾ ղեկավարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչության պետի հետ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանն ապրիլի 5-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեևի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման օրակարգում հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի քննակումն էր՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և այդ շրջանակներում համագործակցելու վերաբերյալ: Խոսելով մեր երկրի աշխարհագրական դիրքի և դրանով պայմանավորված վարակների ներթափանցման ռիսկերի մասին՝ կողմերը […]
Դաբաղը չի սպառնում. հայկական կովերին և այծերին պատվաստում են
Դաբաղը չի սպառնում. հայկական կովերին և այծերին պատվաստում են
Դիտել տեսանյութը
Կասեցվել է «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օրերս արձանագրված դիզենտերիայի աղբյուրը պարզելու նպատակով` դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում՝ փորձաքննության ենթարկելով վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադը:
Լիմոնադի խմբաքանակից (1992 շիշ, 0.5լ) և լիմոնադի արտադրության մեջ օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում հայտնաբերվել են մանրէաբանական ցուցանիշներով մի շարք խախտումներ ինչպես ջրում, […]
Թուրքիայից արգելվել է ներմուծել ծաղկի մեծ խմբաքանակ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ա/Ձ Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող՝ թուրքական ծագում ունեցող 183.800 հատ մեխակ տեսակի ծաղկի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:
Ծաղիկների կարանտին բուսասանիտարական վիճակը պարզելու նպատակով՝ Ծառայության աշխատակիցները սահմանային վերահսկողության շրջանակներում իրականացրել են նմուշառում և ուղարկել այն միջատաբանական լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ մեխակի ամբողջ խմբաքանակը վարակված է բույսերի կարանտին վնասատու համարվող […]
Վարչապետը ծանոթացել է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» («ՀԱԲԼԾԿ») ՊՈԱԿ:
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեության ուղղություններին, աշխատանքային պայմաններին, իրականացվող բարեփոխումներին և տեխնիկական վերազինման շարունակական գործընթացին: Կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանը նշել է, որ 2015-2016 թթ. կենտրոնը համալրվել է գերճշգրիտ սարքավորումներով և աշխատանքային միջոցներով: Նրա խոսքով՝ սարքավորումները հանդիսանում են […]
Արգելվել է շուրջ 20 տոննա հավի սառեցված մսի ներմուծումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
Սահմանային վերահսկողության շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Միթ Իմփորթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը լիստերիա ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային […]






