Լուրեր
Քայլեր են ձեռնարկվում հայկական խմիչքները Չինաստան արտահանելու ուղղությամբ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մայիսի 10-13-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում չին գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության ուղղություններն ու արտահանման նոր հնարավորությունները:
Մասնավորապես, Ծառայության պետն ու սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանն, ալկոհոլային խմիչքների արտահանման խթանմանն ուղղված երկկողմ համագործակցության զարգացման նպատակով, այցելել են ՉԺՀ սննդի և խմորման ոլորտների ազգային հետազոտությունների […]
Տեղի է ունեցել ԱՊՀ-ը երկրների անասնաբուժության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական նիստը
Բելառուսի Հանրապետության Բրեստի երկրամասում 2016 թվականի մայիսի 11-13-ը կայացել է ԱՊՀ երկրների անասնաբուժության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել են ԱՊՀ երկրների անասնահամաճարակային նոր մարտահրավերները, «ԱՊՀ մասնակից պետությունների անասնաբուժական ենթահսկման բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության միասնական կանոնների» նախագիծը, հատուկ ուշադրության է արժանացել հատկապես դաբաղի դեմ պայքարի խնդիրը:
Հայաստանը ներկայացնող ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ […]
«Կենդանիների սպանդի և տեղափոխման ժամանակ կենդանիների բարեկեցություն» թեմայով սեմինար
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 2016թ. մայիսի 11-ից 13-ը տեղի է ունեցել «Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության» (ԿԱՀԿ/OIE) կողմից կազմակերպված «Թրեյնինգ ուսուցանողների համար» տարածաշրջանային սեմինարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ներակայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և ՈՒզբեկստանից:
Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցել են ՀՀ ԳՀ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ Արթուր Մելիքյանը և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպության անասնաբույժ-փորձագետ՝ Հասմիկ Բաղդասարյանը, ովքեր հանդես են […]
ՍԱՊԾ-ն զգուշացնում է. կենդանիներին չպատվաստելու դեպքում վարակման վտանգը մեծ է
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ից հանրապետության ողջ տարածքում իրականացվում են պատվաստումներ` դաբաղի նոր՝ AG-VII, ենթատեսակի կանխարգելման նպատակով:
Վերջին ամիսներին տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ հարևան Թուրքիայում և Իրանում, արձանագրվել էր դաբաղի հենց այս ենթատեսակը, որի տարածման վտանգն առկա է նաև մեր հանրապետությունում:
Հանրապետության տարածքում արդեն իրականացվել է պատվաստումների շուրջ 70 տոկոսը. մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունից ձեռք էր բերվել նոր ենթատեսակի դեմ պայքարող […]
Արմեն Հայրապետյանը հանդիպել է Բելառուսի դեսպանի հետ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանն ապրիլի 18-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների սննդամթերքի անվտանգության բնագավառում համագործակցության հարցերը, ինչպես նաև՝ նախանշվել զարգացման հեռանկարային ուղղությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ներմուծման և արտահանման խնդիրներին՝ այդ համատեքստում կարևորելով բեռների փոխադրման հարցը: Նշվել է, որ Երևան-Մինսկ ավիափոխադրումները վերականգնելու […]
ՍԱՊԾ պետն այցելել է ձկնաբուծարաններ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում իրականացվում են անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով:
Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն օրերս շրջայց է կատարել Արմավիրի, Արարատի և […]






