ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Կկազմակերպվի սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կգործի Հայաստանի Հանրապետությունում ողջ տարածքում։

Այդ կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, նախատեսվում է կազմակերպել սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։

Դասընթացի առցանց համակարգի միջոցով կազմակերպումը հնարավոր է դարձել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ:

Դասընթացի […]

0 Comments

Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել մարզի Նոր Գեղի, Արգել և Նոր Հաճն համայնքների մի շարք իրացման կետերում:

Արդյունքում Նոր Հաճնի «Մամոյաններ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում և Ա/Ձ Վարազդատ Մկրտչյանին պատկանող իրացման կետում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Հոլսթեն» ապրանքանիշի գարեջուր, «Ջին» ապրանքանիշի սառը սուրճ, «Ջուստ Թեյ» ապրանքանիշի սառը թեյ,  սուջուխ, «Օդեսա» ապրանքանիշի և այլ տեսակի եփած-ապխտած […]

0 Comments

Անասնաբուժության միջազգային օր 2020

Անասնաբուժության միջազգային օրն աշխարհում նշվում է 2000 թվականից: Հայաստանում այս օրը պետական մակարդակով սկսել է նշվել 2019 թվականից:

0 Comments

Տեսչական վերահսկողություն. COVID19. Արթուր Ասոյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այցելել է շուրջ 5000 տնտեսավարողների, այդ թվում բացօթյա շուկաներ և արտադրամասեր, տրամադրել է խորհրդատվություն, թե ինչպես իրականացնել ախտահանման աշխատանքներ և ապահովել անվտանգ աշխատանqային պայմաններ ու միջավայր, իսկ խախտումների հայտնաբերման դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

0 Comments

ՍԱՏՄ-ն ստացել է հատուկ հանդերձանքի ևս 100 հավաքածու

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ի լրումն 2020թ. մարտի 27-ին տրամադրված միջոցների, ստացել է հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու իր երկարաժամկետ գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ: Այն տրամադրվել է նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով դրա տարածումը կանխարգելելու հարցում ՍԱՏՄ լուրջ դերակատարությունը:

Հիշեցնենք. «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն, […]

0 Comments

ՍԱՏՄ-ում ախտահանությունները շարունակվում են

Ախտահանվում են «Ուրբան լոջիստիկ սերվիս» մաքսային տերմինալում գործող ՍԱՏՄ նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժնի աշխատասենյակներն ու շենքը:

0 Comments