Լուրեր
«Նոր Զովք» սուպերմարկետներում հայտնաբերվել է ժամկետանց և այլ խախտումներով սննդամթերք
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել «Նոր Զովք» ՍՊԸ-ին պատկանող իրացման ցանցի 15 սուպերմարկետներում, որի արդյունքում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ:
Մասնավորապես, դիտարկման ընթացքում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ շերտավոր խմոր («Ան-Դավ» ՍՊԸ), եփած երշիկ սիրողական («Ցարիցինո մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ), հում ապխտած երշիկ «Ֆիրմային» («Բարի Սամարացի» ՍՊԸ), եփած երշիկ «Սիրողական» («Նատալի Ֆարմ» ՍՊԸ), պաշինա («Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ), եփած երշիկ […]
ՍԱՊԾ. ժամանակավորապես զերծ մնացեք «Լիդա» կեսաբանական ակտիվ հավելումների օգտագործումից
2016 թվականի հուլիսի 12-ին Ծառայությունը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից տեղեկատվության տրամադրման հարցում էր ստացել «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցում վաճառվող չինական «Դայ-դա-խուա» ընկերության «Լիդա» նիհարեցնող դեղապարկուճների վերաբերյալ, որի հիման վրա էլ «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատնային ցանցում իրացվող «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման և պիտանիության ժամկետի նկատմամբ իրականացվել է դիտարկում։
Արդյունքում՝ հայտնաբերվել է 80 տուփ «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելում և պարզվել է, […]
«Սաս Գրուպ» ՍՊԸ-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում:
Ստուգումների շրջանակներում իրականցված լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ 21.07.2016թ. արտադրության «Կեսար» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի և բորբոսասնկերի, 21.07.2016թ. արտադրության «Մայրաքաղաքային» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասնկերի, 21.07.2016թ. արտադրության «Սմբուկով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, բորբոսասնկերի, 22.07.2016թ. […]
Հայտնաբերվել է մակնշման խախտում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ռադիո «Ավրորայի» ահազանգի հիման վրա դիտարկում է իրականացրել Երևան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» և «Ռիթմ Ֆարմ» դեղատներում՝ պարզելու «Nutrilon ProNutra» մանկական կերի մակնշման պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշենք, որ սպառողին անհանգստացրել էին տուփի վրա առկա ադրբեջաներեն նշումները:
Ծառայությունը պարզել է, որ «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, […]
Տնտեսավարողներին տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական Ծառայության նախաձեռնությամբ հուլիսի 14-ին կազմակերպվել է հանդիպում ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին ներկա էր նաև «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Քննարկման թեմա ոչ ալկոհոլային ըմպելիքների շուկայում իրավիճակի բարելավումն ու թերությունների վերացումն էր:
Հանդիպման մասնակիցները, մինչ օրակարգային խնդրին անդրադառնալը, ողջունել են վերահսկող կառույցի, հասարակական կազմակերպության և արտադրողների միջև քննարկման եռակողմ ձւաչափը՝ համարելով […]
Արգելվել է 408 կգ ծովի աղ ներմուծումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 408 կգ ծովի աղ, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված բեռի և փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Անդակո ՍՊԸ-ի կողմից Իտալիայի Հանրապետությունից ներմուծվող բեռը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 […]



