Լուրեր
ՍԱՊԾ․ Պահպանեք սննդամթերքի անվտանգության կանոնները
Հաշվի առնելով սեզոնի ռիսկայնությունը և ՍԱՊԾ «թեժ գծով» ստացվող ահազանգերը ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության հետևյալ կանոնները.
• Մրգերը, բանջարեղենը, հատապտուղները օգտագործելուց առաջ լավ լվանալ խմելու հոսող ջրով,
• Պահպանել սննդամթերքը ճիշտ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում. կրեմային արտադրանքի և կաթնամթերքի, մսամթերքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4 oC ջերմաստիճան, ձվի պահման համար՝ 0-ից +20 oC […]
ՍԱՊԾ. արգելվել է խոզի մսի ներմուծումը Ուկրաինայից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծել կենդանի խոզեր, նրանց գենետիկական նյութերը, խոզի մսի և այլ սննդային մսային հումք, վայրի խոզի միս, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքներ, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումք, խոզաստև, որսորդական հաղթանշաններ, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերեր և լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերը): Ծառայության պետի այս […]
ՍԱՊԾ. Դիտարկման շրջանակներում իրականացված գործողությունները բավարար են եղել պատշաճ պետական վերահսկողություն ապահովելու համար
Լուրեր.com կայքը պարբերաբար անդրադառնում է «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների խնդրին, որոնք ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամանով իրականացված դիտարկման արդյունքում հանվել են շրջանառությունից և պահեստավորվել հետագա գործողությունների համար:
Հիշեցնենք, որ ծառայությունը դիտարկում է իրականացրել «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման և պիտանիության ժամկետի նկատմամբ: Արդյունքում պարզվել է, որ բացակայում է օրենսդրությամբ սահմանված կարգի հայերեն մակնշումը, ԵԱՏՄ համապատասխանության գնահատումը հավաստող միասնական նշանի մակնշումը […]
ՀՀ տարածք ներմուծված թռչնամսի մոտ 90 տոկոսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը 168.am կայքին տված հարցազրույցում, խոսելով ներմուծված թռչնամսի որակի մասին, նշել էր, թե «Առավել վտանգավոր է հատկապես Թուրքիայից ներկրվող «փրթված» թռչնամիսը, որը հիմնականում օգտագործում են արագ սննդի մեջ»: Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը պետք է, որ իմանար՝ ավելի քան մեկ տարի է, ինչ Թուրքիայից Հայաստան թռչնամիս չի ներկրվում և չներկրված ապրանքի վտանգավորության մասին դատողություններ անելուց առաջ […]
ՍԱՊԾ. խախտումներ են հայտնաբերվել «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի իրացման ցանցում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող իրացման ցանցում:
Դիտարկման ընթացքում հայտնաբերվել են սննդամթերքի մակնշման խախտումներ, մասնավորապես՝ առանց տեղեկատվական թերթիկի չփաթեթավորված հաց, առանց մակնշման վերափաթեթավորված պանիրներ, կշռածրարված հալվա, շերտավոր խմոր, հավի փափկամիս, սառեցված հավեր, կշռածրարված լոռի և չանախ պանիրներ, կարագ, խաչապուրի, առանց հայերեն մակնշման «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրության ջերմուկ հանքային ջուր, «Էվրիկա Գրուպ»-ի հավի և տավարի […]
«Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում խախտումները վերացվել են
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգում է իրականացրել «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում՝ բացահայտելու նպատակով նախկին ստուգմամբ հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 2-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցնելու, արտադրանքի իրացումն արգելելու, օգտահանելու կամ ոչնչացնելու մասին» որոշման պահանջների կատարման փաստը:
Նկատի ունենալով, որ ընկերությունը կատարել է Ծառայության հանձնարարականները, այդ թվում` թողարկելով փորձնական արտադրանք և ներկայացնելով այն լաբորատոր փորձաքննության, կասեցված […]


