Լուրեր
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա OIE-ի տարածաշրջանային աշխատաժողով
Հոկտեմբերի 18-20-ը Երևանում տեղի կունենա Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողով՝ նվիրված կենդանիների առողջության համաշխարհային տեղեկատվական համակարգով («WAHIS») աշխատելու համար ազգային կոորդինատորների որակավորման բարձրացմանը։ ԿԱՀԿ նմանատիպ միջոցառում առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:
Միջոցառմանը մասնակցելու են պատվիրակներ 39 երկրներից։
Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկատվություն տրամադրել ԿԱՀԿ (OIE) ազգային կորդինատորների դերի, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների և այլ կոմպետենտ մարմինների պարտականությունների վերաբերյալ: Օրակարգում են […]
ՍԱՊԾ. Հայաստանում առկա «Hipp» ընկերության հատիկային նախաճաշերը անվտանգ են
Օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր:
Մասնավորապես, հետ են կանչվել Hipp Organic հատիկային նախաճաշերը՝ 140 գրամ, ժամկետային մակնշմամբ՝ 19.01-03.03.2017 և արտադրանքի հետևյալ համարներով՝ L190416 / L020616 / L200417 / L030616»:
Տեղեկացնում ենք, որ խնդիր առաջացրած Hipp Organic-ի նշված արտադրատեսակից և խմբաքանակից Հայաստանի Հանրապետության […]
ՍԱՊԾ-ն կուսումնասիրի փորձաքննության արդյունքները
«Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով» վերտառությամբ հոդված, որում ներկայացվում են տեղական արտադրության կաթնաշոռի՝ սեպտեմբերի 6-7-ի արտադրության 7 նմուշների փորձաքննության արդյունքներ:
Փորձարկված կաթնաշոռի տեսակներն ունեն պիտանիության կարճ ժամկետ՝ մինչև 7 օր: Հոկտեմբերի 10-ին հրապարակելու պարագայում` նշված խմբաքանակները վաղուց սպառվել են կամ ժամկետանց են, ուստի հնարավոր չէ շուկայում հայտնաբերել և հաստատել կամ հերքել ժամկետանց սննդամթերքի […]
Յոգուրտների հայերեն մակնշումը չի համապատասխանել բնօրինակին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ հիմք ընդունելով ծառայության թեժ գծով քաղաքացու կողմից ստացված տեղեկությունը, շուկայահանված յոգուրտի մակնշման և պահման պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով Նոր Նորքի 5-րդ զանգվածում գործող «Էվրիկա» սուպերմարկետում իրականացվել է ռուսական արտադրության «Ռոստիշկա» ապրանքանիշի յոգուրտի դիտարկում:
Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ «Ռոստիշկա» ապրանքանիշի՝ ըմպելի յոգուրտներ ելակի և խնձորի համով, ինչպես նաև խնձորի համով յոգուրտ: Մասնավորապես, […]
Նրբերշիկի ներմուծված խմբաքանակները լաբորատոր փորձաքննության արդյունքներով շեղումներ չեն ունեցել
«Հետք»-ը հրապարակել է փաթեթավորված նրբերշիկի մի քանի նմուշների փորձաքննության արդյունքներ, որոնց համաձայն՝ նրբերշիկները չեն համապատասխանում սահմանված նորմերին՝ ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հրապարկված տեղեկատվության հիման վրա ուսումնասիրություններ կիրականցնի:
«Հետք»-ում նշված բրազիլական «Կոմպանիա Մինուանո դե Ալիմենտոս» ընկերության արտադրության «Royal» և կանադական «Ֆարմս» ՍՊԸ-ի «MapleLodge» արտադրության նրբերշիկների խմբաքանակները սահմանային վերահսկողության ընթացքում ենթարկվել են լաբորատոր փորձաքննության՝ անվտանգության մանրէաբանական ցուցանիշներով (այդ […]
«Հավիցա» ՍՊԸ-ն կենթարկվի վարչական տույժի՝ չմակշնված ձու իրացնելու համար
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող ձվի խմբաքանակի մի մասը մակնշված չէ: Թվային արտահայտությամբ՝ 900 արկղից մակնշում չի ունեցել 400-ը՝ 144 հազար ձուն:
Մակնշմանը ներկայացվող ՀՀ օրենսդրության պահանջների խախտման հիմքով՝ Ծառայությունը ներկրված ապրանքը չի թույլատրել իրացնել ՀՀ տարածքում ՝ մինչև հայտնաբերված խախտման վերացումը և օրենսդրությամբ մակնշման պահանջների ապահովումը՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» […]


