ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Կաթնամթերք արտադրողների հետ քննարկվել են ոլորտի բացթողումներն ու խնդիրները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոյեմբերի 22-ին նախաձեռնել էր հանդիպում կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի հիմնական խնդիրները՝ հումքի մթերումները, կաթի պատշաճ պաստերիզացիան, արտադրանքի որակը, հիգիենային և մակնշմանը ներկայացվող պահանջները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նշել է, որ պետական վերահսկողության արդյունքները և  սպառողների ահազանգերը վկայում են, որ կաթնամթերքի շուկայում կան դեռևս չլուծված խնդիրներ: «Ծառայությունը պատրաստակամ […]

0 Comments

Հիշեցում. սննդի շղթայի օպերատորները պարտավոր են գրանցվել ՍԱՊԾ-ում

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերք, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող, վերամշակող, ներմուծող, ինչպես նաև իրացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ հանրային սննդի կազմակերպությունները, պարտավոր են իրենց կողմից կատարվող գործառնությունների մասին տեղեկատվություն տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ ք. Երևան Կոմիտաս 49/2 հասցեով` թղթային տարբերակով կամ առցանց՝ գրանցվելով կայքի «ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժնում: […]

0 Comments

Իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչներին առաջարկվել է համագործակցության նոր ձևաչափ

Վերջին տարիներին հանրապետությունում գործող իրացման խոշոր ցանցերում իրականացված պետական վերահսկողության արդյունքները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքները վկայում են այդ ոլորտում առկա որոշակի խնդիրների մասին:

Առաջնորդվելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կողմից որդեգրած այն սկզբունքով, որ խնդիրները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել, խոհրդատվություն և […]

0 Comments

Հաջորդ օրվա մակնշմամբ ձվի խմբաքանակը հանվել է վաճառքից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոյեմբերի 20-ի առավոտյան սոցիալական ցանցից տեղեկացել էր, որ  իրացման ցանցում վաճառվում է «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրած ձու՝ 21.11.2016 մակնշումով:
Ծառայությունն անմիջապես արտադրողին տեղեկացրել է իրացման ցանցում հայտնված՝ սխալ մակնշված ձվի մասին և հորդորել սեղմ ժամկետում հետ կանչել խախտում ունեցող խմբաքանակը: Թռչնաֆաբրիկան ընդունել է, որ քաղաքացու մատնանշած վաճառքի կետից ուրբաթ երեկոյան ստացել է մեկ արկղ ձու […]

0 Comments

Թիրախային լսարանին ներկայացվեցին ձկան կերերի անվտանգության նորմերը Եվրամիությունում

Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության, տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակներում այսօր Երևանում անցկացվեց Եվրամիության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից համատեղ կազմակերպած «Թայեքս» աշխատաժողովը՝ նվիրված ձկան կերերի և օրենսդրության խնդիրներին:

Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի, սննդաարդյունաբերության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ԵՄ օրենսդրությանը, բարձրացնել ձկան կերերի անվտանգության վերաբերյալ իրազեկվածության […]

0 Comments

Ոլորտի պատասխանատուներն այցելել են Արմաշի ծիրանի այգիներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, այցելել են Արարատի մարզի Արմաշ համայնք, որտեղ նկատվում են ծիրանի այգիների տեղային չորացումներ: Ավելի վաղ համայնքից այգիները չորանալու մասին ահազանգ էր ստացվել:

Այցերի ընթացքում կատարվել է ծառերի զննում, այգու բուսասանիտարական իրավիճակի գնահատում: Ծառերի արմատներից, […]

0 Comments