Լուրեր
Ծառայությունը հորդորում է կատարել թարմ մսի իրացման կետերին ու շուկաներին ներկայացվող պահանջները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում: Վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային […]
Հասարակական խորհրդի աշխատանքներին մասնակցելու հայտարարություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ), կարևորելով հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների դերակատարությունը և աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում, սկսում է հասարակական խորհրդի ձևավորման աշխատանքները և դրա կազմում ընդգրկվելու համար հայտերի ընդունման գործընթացը:
Խորհուրդը կաջակցի ՍԱՊԾ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ, միաժամանակ կապահովի հասարակական սեկտորի մասնակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում որոշումների կայացմանը […]
Մսամթերք արտադրող ութ ընկերությունում դիտարկումներ են իրականացվում. քննարկում արտադրողների հետ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է ոլորտային հանդիպումները տնտեսավարողների հետ՝ նպատակ ունենալով քննարկել տվյալ բնագավառում առկա իրավիճակն ու հիմնախնդիրները՝ դրանք համատեղ շտկելու և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու ակնկալիքով:
Նոյեմբերի 24-ին սննդամթերքի անվտանգությունը վերահսկող պետական կառույց էին հրավիրվել մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, մսամթերքի արտադրությունն ու ընդհանրապես կենդանական ծագման մթերքը ռիսկային համարելով՝ անդրադարձել է […]
Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (HACCP) ներդրման վերաբերյալ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշեցնում է.
մսի մշակման և պահածոյացման, մսամթերքի արտադրության, ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակման և պահածոյացման, մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման, կաթնամթերքի, ինչպես նաև համասեռված բաղադրիչներ պարունակող և սննդակարգային (դիետիկ) սննդի արտադրությամբ զբաղված այն կազմակերպությունները, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը գերազանցում է 250 մարդը, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների […]
Քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը սննդամթերքի անվտանգության ոլորտում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:
Ծառայության պետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված ծրագրերը և համոզմունք հայտնել, որ կառուցողական և արդյունավետ համագործակցությունը կշարունակվի՝ ամրագրելով նոր որակ: Միաժամանակ, կարևորելով սպառողներին անվտանգ և որակյալ սննդով ապահովելու անհրաժեշտությունը, պատրաստամակություն է հայտնել գործակցել ոլորտում շահագրգիռ կառույցների՝ մասնավորապես ՀԲ-ի հետ: Հանդիպման […]
ՍԱՊԾ-ն հայտնաբերել է խախտումներ. իրականացվում են դիտարկումներ
«Հետք»-ը դիմել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ նոյեմբերի 14-ին իրացման ցանցից նմուշառումներ կատարելու և տեղական արտադրության բժշկական երշիկների տեսականին (լրատվամիջոցի ընտրությամբ) փորձաքննության ենթարկելու առաջարկով:
Քանի որ պետական վերահսկողության ժամանակ սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշներով փորձաքննությունների մրցույթը շահել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան, նույն օրը նմուշառված երշիկները ներկայացվել են հենց այդ լաբորատորիա: «Հետք»-ը, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն նմուշներն իր ընտրությամբ պետք […]



