Լուրեր
ՍԱՊԾ-ն կամփոփի տոնական օրերին իրականացված պետական վերահսկողության արդյունքները
2017թ. հունվարի 16-ին ժամը 11-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դահլիճում տեղի կունենա Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի մամուլի ասուլիսը:
Նա կներկայացնի Ծառայության կողմից նախատոնական և հետտոնական օրերին՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը, խստացված պետական վերահսկողության՝ առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում և մսի վաճառքի կետերում իրանացված հսկողական շրջայցերի, ինչպես նաև ծառայության «Թեժ […]
Քննարկվել են համագործակցության ուղղությունները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հունվարի 11-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մայոր Էրիկ Լարսենի հետ:
Կողմերը քննարկել են Ծառայության և գործակալության միջև համագործակցության արդյունքները, նախանշել են համատեղ ծրագրերի հեռանկարային ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով ՍԱՊԾ-ի լաբորատոր կարողությունների հզորացմանը և անասնաբուժության ոլորտում մասնագիտական հմտությունների ավելացմանը:
Ծառայության պետն այդ համատեքստում բարձր է գնահատել DTRA-ի […]
ՍԱՊԾ-ն խստացնում է վերահսկողությունը տոնական օրերին
Ծառայությունը դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 8-ը սահմանել է աշխատանքի հատուկ ռեժիմ:
Նախատոնական և հետտոնական օրերին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը, մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը առևտրի կենտրոններում և ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրանացվեն հսկողական շրջայցեր:
Շրջայցերի ընթացքում կուսումնասիրվեն իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: Անհամապատասխանութան դեպքում՝ տվյալ […]
2017 թվականի ընթացքում սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը հաստատել է Ծառայության կողմից 2017 թվականի ընթացքում սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիրը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Արգելվել է թռչնամսի ներմուծումը Իրանից և Գերմանիայից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ժամանակավորապես արգելվել է Իրանի Իսլամական Հանրապետության Քոմ և Արևելյան Ադրբեջան օստաններից, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, […]
Սահմանային հսկիչ կետերում կիրականացվի հերթապահություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկիչ կետերում կիրականացնի շուրջօրյա հերթապահություն (նաև հանգստյան օրերին)` նախատոնական շրջանում արտահանման և ներմուծման արագ, անխափան ընթացքն ապահովելու նպատակով: Սահմանային հսկիչ կետերի մասնագետ-տեսուչներին հանձնարարվել է պետական վերահսկողության շրջանակներում տնտեսավարողներին սպասարկել հնարավորինս արագ` ներմուծման կամ արտահանման, բեռների զննության կամ փորձաքննության գործընթացներում անհարկի ձգձգումներից և բեռների կուտակումներից խուսափելու համար:
Ծառայությունը նաև մշակել է ներմուծող-արտահանող տնտեսավարող սուբյեկտների համար […]



