ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Նախ խորհրդատվություն և աջակցություն՝ արդյունավետ ու հետևողական վերահսկողություն իրականացնելու համար

Մայիսի 29-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել անասնապահական ֆերմաների, սպանդանոցների և ձկնաբուծարանների ներկայացուցիչները՝ ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստում հաստատված՝ լիազոր մարմնի կողմից անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման ստուգաթերթերի պահանջները ներկայացնելու նպատակով:

Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրել է, որ անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով և հավաստիացրել, որ այն […]

0 Comments

ՍԱՊԾ պատվիրակության հանդիպումներն ու արդյունքները՝ ԿԱՀԿ գագաթաժողովից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Փարիզում ընթացող՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովին: ՍԱՊԾ անասնաբուժության ոլորտի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են ԿԱՀԿ-ի կողմից կազմակերպվող մասնագիտական աշխատաժողովներին, իսկ Ծառայությունն ամբողջությամբ ինտեգրված է իրազեկման գործող՝ կենդանիների առողջության համաշխարհային տեղեկատվական «WAHIS» համակարգին: Նշենք, որ նախորդ տարեվեջին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց տարածաշրջանային աշխատաժողով՝ ԿԱՀԿ-ի անդամ 39 պետությունների […]

0 Comments

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է «Դուստր Մարիանա» ՍՊԸ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կողմից անցկացվող խորհրդատվական սեմինարի աշխատանքները մայիսի 25-ին շարունակվել են «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ում: Այցի նպատակն էր մեկ արտադրության օրինակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներին ցույց տալ միջազգային պրակտիկայում ընդունված պետական վերահսկողության ընթացակարգերը, ինչպես նաև «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման» (HACCP) համակարգի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի սկզբունքների գործնական կիրառումը:

     

Եվրասիական տնտեսական […]

0 Comments

Վ. Կորեշկով. HACCP համակարգերի ներդրումը սննդամթերքի արտադրություններում առաջնային խնդիր է

Մայիսի 24-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կողմից անցկացվող խորհրդատվական սեմինարում հանդես է եկել ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Վ. Կորեշկովը: Նա խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերի առանձնահատկությունների մասին՝ մասնավորեցնելով «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու սննդամթերքի արտադրության գործընթացների ժամանակ դրա վրա հիմնված ընթացակարգերի մշակման, […]

0 Comments

ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է ԵՏՀ պատվիրակությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Նախաձեռնության նպատակն է անցկացնել խորհրդատվական սեմինարիների շարք՝ նվիրված սննդամթերքի արտադրության անվտանգության տեխնիկական կարգավորումներին:

Խորհրդատվություն-սեմինարի մեկնարկը մայիսի 23-ին էր և կամփոփվի մայիսի 25-ին: Քննարկումներից ու թեմատիկ շնորհանդեսներից բացի նախատեսվում են նաև այցեր սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում ծանոթանալու վերջիններիս գործունեությանը: Մայիսի 24-ին սեմինարը կանցկացնի ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով […]

0 Comments

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) վեհաժողովի աշխատանքներին

2017 թվականի մայիսի 21-26 Փարիզում տեղի է ունենում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ 180 երկրների պատվիրակներ, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ և մասնագետներ: Քննարկվում են կենդանիների առողջությանն առնչվող և համընդհանուր նշանակություն ունեցող հիմնահարցեր:

Համաշխարհային գագաթաժողովի 85-րդ գլխավոր նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի […]

0 Comments