Լուրեր
Մամուլի ասուլիսի հրավեր
Հուլիսի 28-ին, ժամը 11-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շենքում (Կոմիտաս 49/2) հրավիրված մամուլի ասուլիսում սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերը կներկայացնեն 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացված պետական վերահսկողության արդյունքներն՝ ըստ ոլորտների:
Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու:
Հայցադիմում դատարան
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի և ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից Ծառայության վերաբերյալ ԶԼՄ-ների միջոցով տարածած զրպարտությունների և ապատեղեկատվության կապակցությամբ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախապատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ:
Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը
Հիմք ընդունելով Hetq.am կայքի հուլիսի 4-ի «Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C» հոդվածում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող «Մոմթազ» ՍՊԸ-ում:
Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման մեջ բացակայել են արտադրման և պիտանելիության ժամկետները, […]
Նոր նախաձեռնություն՝ սպանդանոցային հզորություններն ավելացնելու նպատակով
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) հետ համատեղ հայտարարում է նոր նախաձեռնության մեկնարկ՝ ուղղված Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծմանը, որոնք կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին և սպանդանոցային մորթի բոլոր պահանջներին:
Հանրապետության վարչապետը կառավարության նիստում, անդրադառնալով պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին, անհրաժեշտ էր համարել ստեղծել նոր սպանդանոցներ՝ ապահովելու համար կառավարության […]
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետները Հայաստանում են. քննարկվում են ռիսկերի գնահատման մեխանիզմները
Սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով` ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման մոդել, իսկ 2018-2021 թվականների ընթացքում ներդնել այն և կիրառել ռիսկերի կառավարման մեխանիզմներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս ուղղությամբ համագործակցության ու տեխնիկական աջակցության առաջարկով դիմել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO/ՊԳԿ)՝ կարևորելով կազմակերպության փորձն ու փորձագիտական կարողությունները: Ակնկալվում է, որ […]
Կիրականացվի լիզինգային ծրագիր՝ սննդամթերքի փոխադրման համար մատչելի տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար
Սեպտեմբերի 1-ից հացը և միսը պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, տնտեսվարողների համար սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նոր հնարավորություն ստեղծելու նպատակով, բանակցություններ է վարել ֆինանսական երկու կառույցների՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և «ԱԳԲԱ լիզինգ» ՓԲԸ-ի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծրագիր, որը հնարավորություն կտա սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին […]


