Լուրեր
ՍԱՊԾ-ին կից գործող հասարակական խորհուրդն առաջին նիստն է անցկացրել
Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կից գործող հասարակական խորհրդի առաջին նիստը:
Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է իրականացնում, որոնց ընթացքը ներկայացվել է նաև հասարակական խորհրդի անդամներին: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների մասնակցությունն ու աջակցությունն այդ ծրագրերի իրագործման հարցում, համոզմունք հայտնել, որ առանց հանրային վերահսկողության ու համատեղ ջանքերի հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի, […]
Հստակեցվել են սահմանված պահանջներն ու ժամկետները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը օգոստոսի 30-ին ընդունել է hաց արտադրող և տեղափոխող շուրջ երկու տասնյակ տնտեսվարողների, որոնք կարծում են, որ հաց-հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու և սանիտարական անձնագրեր ձեռքբերելու ժամկետները բավարար չեն:
Ծառայության պաշտոնյաները լսել են հաց արտադրողների մտահոգությունները, լրացուցիչ պարզաբանումներ տվել թե սահմանված պահանջների ու ընթացակարգերի, և թե ժամկետների վերաբերյալ: Ժամանակացույցի համաձայն՝ փոխադրամիջոցների […]
Թերի մակնշմամբ արտադրանքի իրացումը կասեցվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված պետական վերահսկողության արդյունքում «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում հայտնաբերվել են «Միրինդա խնձոր» տեսակի գազավորված ըմպելիք, որի մակնշման մեջ նշված է՝ գունանյութ E102 (տատրազին), սակայն բացակայում է պարտադիր նախաշգուշացնող գրառումը՝ «պարունակում է գունանյութ (գունանյութեր), որը կարող է ունենալ բացասական ազդեցություն երեխաների ակտիվության և ուշադրության վրա»:
Ընկերության պահեստում առկա ողջ խմբաքանակի՝ 0.33լ – 19512 […]
ՍԱՊԾ. կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս տնտեսվարողի գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է տարեսկզբից սկսած պետական վերահսկողության միջոցառումները զովացուցիչ ըմպելիքների շուկայում. այս ընթացքում արդեն ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսվարողի մոտ:
Հաշվի առնելով ամենօրյա հսկողության արդյունքներն ու առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը մասնավորապես վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ Մուրադ Հովսեփյան, Ա/Ձ Արգամ Ասլանյան: Պետական […]
Պաղպաղակի շուկայում պետական վերահսկողության արդյունքները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, առաջնորդվելով ստուգումների տարեկան ծրագրով, պաղպաղակի արտադրության ոլորտում առա ռիսկերով և ստացված ահազանգերով, հուլիսի սկզբից սկսած Երևան քաղաքում և հանրապետության մարզերում պետական վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում: Մասնավորապես՝ ստուգումներ և դիտարկումներ են իրականացվում ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում 01.06.2017 թ. դրությամբ գրանցված՝ պաղպաղակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող 19 տնտեսավարող սուբյեկտների մոտ, այդ թվում և՝ փափուկ […]
ՍԱՊԾ-ն տրամադրել է սանիտարական անձնագրեր 6 ընկերության 37 փոխադրամիջոցների
Հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը սեպտեմբերի 1-ից սկսած պարտադիր պայման կլինի (ժամանակացույցը տես այստեղ):
Սանիտարական անձնագրերն ստանալու համար արդեն բազմաթիվ տնտեսավարողներ դիմել են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Այսօր՝ օգոստոսի 8-ին, սննդի շղթայում գործունեություն ծավալող 6 տնտեսվարողների` «Մարիլա», «Հովիկ», «Նատալի ֆարմ», «Գրանդ Քենդի», «Ալբերտ-Էլեն» սահմանափակ պատասխանատվությամբ և «Սևանի հացի գործարան» փակ բաժնետիրական ընկերություններին, պատկանող 37 փոխադրամիջոցներ […]



