Լուրեր
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեություն, իսկ հանրային սննդի օբյեկտին թույլատրվել է վերսկսել աշխատանքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանի հացի արտադրամասի գործունեությունը, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Կողբում (Տավուշի մարզ) գործող այդ արտադրամասում հացի արտադրությունն իրականացվում էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը չի ունեցել մակնշում, իսկ առանց փաթեթավորման հացը՝ տեղեկատվական թերթիկ, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով: […]
ՍԱՊԾ-ն սանիտարական անձնագիր է տրամադրել 484 փոխադրամիջոցի
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Երևանի առևտրի իրացման վայրերի համար հաց և արտադրությունների համար տեղական թարմ միս մատակարարող փոխադրամիջոցների սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն սանիտարական անձնագիր է տրամադրել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 381 (279-ը՝ Երևանում, 102-ը՝ մարզերում) և միս տեղափոխող՝ 103 (59-ը՝ Երևանում, 44-ը՝ մարզերում) տրանսպորտային միջոցի:
Կան, սակայն, տնտեսվարողներ, որոնք դեռևս չեն դիմել և չեն […]
Կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը, իսկ երկու հանրային սննդի օբեկտների և հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցում վերացվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրամասն ապահովված չի եղել անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով, չեն պահպանվել սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջներն ու մակնշման կանոնները` պատրաստի արտադրանքի վրա չի նշվել արտադրման ժամկետը:
Ա/Ձ Արամ Ամիրաղյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման […]
Հայ և ռուս մասնագետները քննարկել են հակաբիոտիկների տարածման ռիսկերը նվազեցնելու միջազգային ծրագիրը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հոկտեմբերի 26-27-ին հյուրընկալել էր ՌԴ սպառողների իրավունքների և մարդկային բարեկեցության պաշտպանության ոլորտում դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) աշխատակիցներին: Այցի նպատակն էր սննդամթերքի անվտագության ոլորտի հայ մասնագետներին ներկայացնել հակաբիոտիկների տարածման ռիսկերը նվազեցնելու միջազգային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է խորացնել գործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղստանի, Ղազախստանի և Տաջիկստանի միջև, սահմանել սննդամթերքի մեջ հակաբիոտիկների մնացորդային քանակների լաբորատոր գնահատման ընդհանուր […]
Կասեցվել է 2 տնտեսվարողի գործունեություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի գործունեությունը: Պետական վերահսկողության ընթացքում պարզել են, որ հանրային սննդի օբյեկտի խոհանոցը գտնվել է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում:
«Լայկ-Քեյկ» ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները. արտադրամասը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, աշխատակիցները չեն կրել համապատասխան մաքուր, պաշտպանիչ հագուստ: Բացի այդ՝ խախտվել […]
Աղի մակնշումը համապատասխանեցվել է
ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարների «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողությունը սննդամթերքի իրացման կետերում:
Աղի նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Հակոբ Շամիրյանի արտադրած աղը յոդի պարունակությամբ չի համապատասխանում սահմանված պահանջներին:
Տնտեսվարողը ներկայացրել է փաստաթղթեր, համաձայն […]


