Լուրեր
Հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Երևանում գործունեություն ծավալող այս ընկերության 15.11.2017թ. արտադրության «Տավարի կոտլետ» (38 կգ, պահման ժամկետը՝ 60 օր) նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ծառայությունը կասեցրել է արտադրատեսակի իրացումը . այն ենթակա է […]
ՍԱՊԾ-ն կասեցրել է մի շարք ապրանքատեսակների իրացումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի», «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ բացակայել է EAC համապատասխանության հայտարարագիրը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանքաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն […]
Միջազգային փորձագետները խորհրդատվություն են տրամադրել սպանդանոց կառուցելու ցանկություն ունեցող տնտեսվարողներին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում հանրապետության տարբեր մարզերում սպանդանոցներ կառուցելու հայտ ներկայացրած տնտեսվարողներին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համագործակցության շրջանակում նոյեմբերի 21-ին Հայաստան է հրավիրվել «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի (PUM) ավագ փորձագետ Սին վան Էյջհովենը: Նա և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) […]
ՍԱՊԾ-ն արձանագրել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ երկու արտադրամասերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը: Իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնում գործող հացի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, արտադրամասի աշխատակիցները չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների պահման պայմանները:
Երևանում գործող կիսապատրաստվածքների արտադրամասում ևս խախտվել են […]
ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը, իսկ կիսապատրաստվածքների արտադրամասին թույլատրել վերսկսել գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով: Էջմիածնում գործող արտադրամասի աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բուժզննության, չեն ունեցել սանգրքույկներ, չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Հացի արտադրամասում խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների (այլուր, աղ, խմորիչ) […]
ՍԱՊԾ-ն ներմուծող կազմակերպությունում հայտնաբերել է մակնշման մի շարք խախտումներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ բացակայել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ բաղադրությունը և մթերքների անվանումները թերի են եղել, օգտագործված ներկանյութերի (E102` […]



