ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

«Մեր սկսած ծրագրերի հաջող ընթացքն է պայմանավորելու որակական փոփոխությունները սննդամթերքի անվտանգության ոլորտում». ՍԱՊԾ պետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը դեկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է տարվա աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրներին ու նախանշել դրանց լուծմանն ուղղված նոր անելիքները:

ՍԱՊԾ-ն 2017 թվականի ընթացքում իրականացրել է ՀՀ կառավարության ծրագրով այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն […]

0 Comments

2018-2020 թվականներին բոլոր արտադրություններում պետք է ներդրվի HACCP համակարգ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է քայլեր ձեռնարկել սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու դրա ներդրման անհրաժեշտությունը տնտեսվարողներին ներկայացնելու ուղղությամբ:

Ծառայությունը, Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության հետ համատեղ, դեկտեմբերի 22-ին կաթնամթերք և մսամթերք արտադրողների համար կազմակերպել էր «Սննդի արտադրության հիգիենա» թեմայով սեմինար: Հրավիրված փորձագետներ՝ ՌԴ «ԻնտերԿոնսալտ» ընկերության […]

0 Comments

Հասարակական խորհրդին են ներկայացվել ՍԱՊԾ նոր ծրագրերը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, դրանց արդյունքներն ու առաջիկա անելիքները քննարկվել են ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհրդում: Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է սկսել 2017 թվականի ընթացքում, որոնք շարունակելու է նաև 2018 թվականին. խորհրդի անդամներին են ներկայացվել դրանց վերաբերյալ մանրամասներ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների մասնակցությունն ու աջակցությունն այդ ծրագրերի […]

0 Comments

Մինչև հուլիսի մեկը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով

ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է մի շարք օրենքներում փոփոխություններ՝ ամրագրելով սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը և դրանից բխող պատասխանատվության միջոցներն անհամապատասխանությունների դեպքում:  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ հանդիպումներ են անցկացվել  շահագրգիռ կողմերի՝ արդեն գործող և նոր կառուցվող սպանդանոցների սեփականատերերի, ինչպես նաև իրացման ցանցերի և հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցը, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններից […]

0 Comments

«Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերք

Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները հայտնաբերել են թե տեղական արտադրության, թե ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք:
Մասնավորապես՝ վաճառվել է թերի մակնշմաբ 76 կգ ընդհանուր քաշով 92 տուփ ապրանք՝ փաթեթավորված չրերի տեսականի, պանիր, հնդկաձավարի ալյուր, մարինացված ձուկ, կոնֆետներ, չիպսեր, սառը ծխեցված Սևանի սիգ, որոնց համար տրվել է […]

0 Comments

Կանխվել է ձիու մսեղիքի վաճառքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը: Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: ՈՒղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման:

Մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել […]

0 Comments