Լուրեր
Ամփոփվել են թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները: Հիշեցնենք, որ, «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, վերահսկողության միջոցառումներ են իրականացվել բոլոր այն կազմակերպություններում («Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Պարգև» ՍՊԸ-ում), որոնց արտադրանքում արձանագրվել էին անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում բացահայտվել են համակարգային մի […]
Հանրային քննարկում՝ ուղղված սննդամթերքի անվտանգության բարելավմանը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ փետրվարի 9-ին հանրային հարթակում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրներն ու վերահսկողության բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձ է եղել նաև իրականացված աշխատանքներին ու հանրային սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին: Քննարկմանը մասնակցել են սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների միությունների, ինչպես նաև «Հետք» հետաքննող լրագրողներ ՀԿ-ի ներկայացուցիչներ, Ծառայության պատասխանատու պաշտոնյաներ:
Հասարակական սեկտորին են ներկայացվել «Հետք» […]
Կասեցվել է բրազիլական արտադրության թռչնամսի ներմուծումը
Փետրվարի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամիս:
Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն ունեցող բեռ, մինչև ներմուծման թույլտվություն տրամադրելը, կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է անվտանգության ցուցանիշի անհամապատասխանություն՝ թռչնամսում հայտնաբերվել է սալմոնելա: Խմբաքանակի ներմուծումը կասեցվել է. այն ենթակա է օրենքով սահմանված կարգով […]
Արգելվել է մսոսկրային ալյուրի ներմուծումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, արգելել է անհատ ձեռներեց Սարգիս Ավետիսյանի կողմից ՌԴ «Նալչինսկի մյասոկոմբինատ» ՍՊԸ կողմից արտադրված 22000 կգ մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Պարզվել է, որ արտադրող և արտահանող կազմակերպություններից ոչ մեկը գրանցված չէ վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և պահպանում իրականացնող անձանց և տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում:
Տնտեսվարողի կողմից կայացված որոշման համաձայն` ապրանքը վերաարտահանվել է Ռուսաստանի […]
Երևանում մեկնարկած հաջողված ծրագրերը կտեղայնացվեն մարզերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն անցակցրել է խորհրդակցություն ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները քննարկելու, իրականացվող նոր ծրագրերը ներկայացնելու և այդ ուղղությամբ անելիքները նախանշելու, ինչպես նաև հանձնարարականներ տալու նպատակով:
Մասնավորապես՝ մարզային կենտրոնների ղեկավարներին ներկայացվել են այն բոլոր փոփոխությունները, որոնք արդեն իրականացվում են մայրաքաղաքում և առաջիկայում մեկնարկելու են նաև հանրապետության մարզերում՝ հաց-հացաբուլկեղեն և […]
Պարզեցվում ու առավել մատչելի են դարձվում ներմուծման գործընթացները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կարևորելով բոլոր գործընթացների թվայնացումն ու պարզեցումը, շարունակում է ներդնել էլեկտրոնային կառավարման նոր գործիքներ:
Այս շրջանակներում սննդամթերք ներմուծող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացվել Ծառայության ենթահսկման բեռներների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և բեռին վերաբերող այլ տվյալներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու նոր հնարավորությունը:
Ինչպես վստահեցրել է Ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ստանալով անհատական ծածկագիր և ակտիվացնելով էլեկտրոնային «Ներմուծման […]




