ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Գնդևազի միջնակարգ դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել էր «Վայոց Ձոր մարզի Գնդևազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի գործունեությունը՝ վերահսկողության արդյունքում հանյտնաբերված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումների պատճառով: Դպրոցի ղեկավարությունը կատարել է հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը և խոհանոցը վերսկսել է աշխատանքը:

Գնդևազի միջնակարգ դպրոցի խոհանոց

Ծառայությունը թույլատրել է վերսկսել նաև Երևանում գործող «Իֆիրմ» ՍՊԸ-ի հացաբուլկեղենի արտադրամասի և անհատ ձեռնարկատեր Ազատ Դավթյանին պատկանող հանրային սննդի […]

0 Comments

Կասեցվել է հացի և հրուշակեղենի 7 արտադրամասի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության արդյունքում կասեցրել է «Փարվանա 97» (Կոտայք), «Էթյունի» (Կոտայք) և «Միքս Վե Գրուպ» (Երևան) ՍՊԸ-ների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Ռադա Կարամյանին (Ամավիր), Գոհարիկ Մանուկյանին (Կոտայք), Գառնիկ Սարգսյանին (Արարատ), Աստղիկ Մարտիրոսյանին (Կոտայք) պատկանող հացի և հրուշակեղենի արտադրամասերի գործունեությունը: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, չեն ձեռնարկվել համապատասխան […]

0 Comments

Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն, երկուսինը՝ վերականգնվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել,  Երևան Խուդյակով Հ165/4 հասցեում գործող  Ա/Ձ Դավիթ Եփրեմյանին, Կոտայքի մարզի Գառնի համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին և «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ին պատկանող  հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերի […]

0 Comments

Սպանդանոցային մորթի պահանջը 2018 թվականի հուլիսի 1-ից պարտադիր կլինի ամբողջ հանրապետությունում

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի, նիստում ընդունել է կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը հստակեցնող որոշում՝ հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքում վերջերս ամրագրված դրույթը:

N
Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները
Կատարման ժամկետը

1
Պետական գնումներով սպանդանոցային ծագման մթերքի ձեռքբերում
2018 թվականի մարտի 1-ից

2
Մսամթերքի արտադրություն (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի օգտագործելու դեպքում)
2018 թվականի մարտի 1-ից

3
Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի  արտահանում
2018 թվականի մարտի 1-ից

4
Երևան քաղաքի հանրային […]

0 Comments

Ռոսսելխոզնադզորի պետի տեղակալ Ն. Վլասովը Հայաստանում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 14-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությանը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ ՍԱՊԾ պետը Նիկոլայ Վլասովի հետ առանձազրույցում ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բերալավմանն ուղղված ընթացիկ ծրագրերը և ակնկալվող արդյունքները՝ կարևորելով հատկապես կենդանական ծագման մթերքի անվտանգության ապահովման նպատակով […]

0 Comments

Ամփոփվել և հանրային քննարկման են ներկայացվել թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները

0 Comments