Լուրեր
ՍԱՊԾ-ն կաթնամթերք արտադրողներին առաջարկել է համակարգային խնդիրները լուծելու ուղիներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական իր գործառույթներն արդյունավետ իրացնելու և սննդամթերքի անվտանգության ապահովման որակական նոր աստիճանի հասնելու համար՝ տնտեսավարողներին աջակցում է նոր ձևաչափով: Այդ նպատակով Ծառայություն էին հրավիրվել հանրապետության կաթնամթերք արտադրող տնտեսավարողները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և զարգացման հիմնադրամի, ինչպես նաև կաթնամթերքի ոլորտին պարբերաբար անդրադարձող՝ «Հետք» լրատվական կայքի ներկայացուցիչները:
Ծառայության սննդամթերքի անվտանգության և […]
Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում, փետրվարի 21-ի առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանին պատկանող իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:
Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է, որ մսեղիքը […]
Իրացումից հանվել են մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց մի շարք սննդատեսակներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված վերահսկողության արդյունքում Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Վանոնա» խանութում (Ա/Ձ Նորայր Թովմասյան) հայտնաբերվել և իրացումից հանվել են մակնշման խախտումներով, ինչպես նաև ժամկետանց սննդամթերք:
Վերահսկողության շրջանակում պարզվել է, որ վաճառակետում իրացվող «Սկումբրիա» տեսակի ձուկը, քաղցրաբլիթը, «Շպիկ» տեսակի հունգարական սալը, ադի բուդին (pop corn) «Բրոյլեր» տեսակի թարմ հավը և նոր-զելանդական կարագը ժամկետանց են:
Արձանագրվել է մակնշման խախտումներով […]
Փորձի փոխանակում՝ ուղղված կենդանիների համարակալման համակարգի ներդրմանը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության տարածաշրջանային կազմակերպության (FAO) միջազգային փորձագետ Կուտիմ Մերսինիին, Վրաստանի փորձագետներ Ռեվազ Սենաձեին և Ալեքսանդր Կաշաիշվիլիին: Հանդիպմանը ներկա էին պատասխանատու պաշտոնյաներ գյուղատնտեսության նախարարությունից և Ծառայությունից:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրմանն ուղղված տարածաշրջանային ծրագիր, որի շրջանակներում Վրաստանում որոշակի միջոցառումներ […]
ՍԱՊԾ էին հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է:
Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել պետական գնումներով ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք տեղեկացվել են, որ 2018թ. մարտի մեկից պետական գնումներով թարմ մսի մատակարարումը պետք […]
Պանրի արտադրություն ավտոտնակում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն: Նախնական տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև անհատներից է ձեռք բերել պանիր և փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ:
Ծառայությունը, որպես անհայտ ծագման մթերք, կասեցրել է արտադրվող պանրի բոլոր խմբաքանակների իրացումը («Չանախ» տեսակի պանիր 145 կգ, ոչխարի պանիր […]






