ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Սպառողների իրավունքները քննարկում են ուսանողներն ու աշակերտները

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթվա մեկնարկը մարտի 7-ի երկու բաց դասերն էին, որոնք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցկացրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների և Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտների համար:

Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն ուսանողներին ներկայացրել է սպառողի իրավունքներն ու այդ իրավունքները պաշտպանելու ուղիներն ու հնարավորությունները: Ի՞նչ է սննդամթերքի […]

0 Comments

Կաթի շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու «Հետք» հասարակական կազմկերպությունը, անցկացրել են համատեղ ուսումնասիրություն կաթի շույակում՝ իրականացնելով զուգահեռ փորձաքննություններ:

Ըստ այդմ՝ Ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումների է արել «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բիո Կաթ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5%), «Չանախ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Թամարա և ԱՆի» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բոնիլաթ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը […]

0 Comments

Կանխվել է «ապագայի» սննդամթերքի վաճառքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները, սպառողի ահազանգի հիման վրա իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում, Երևանի իրացման ցանցում հայտնաբերել են այսպես կոչված «ապագայի» սննդամթերք. «Մարիաննայի» ապրանքանիշի 100գր. քաշով կաթնաշոռային պանիրների վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ: Հայտնաբերված կաթնաշոռային պանիրները հանվել են վաճառքից, իսկ արտարողին հանձնարարվել է ետ կանչել ամբողջ խմբաքանակը և պարզաբանել ստեղծված իրավիճակի պատճառները: Ըստ արտադրողի՝ տեղի […]

0 Comments

Մարտի 7-ին մեկնարկում է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին, ընդառաջ՝  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել  է սպառողի շաբաթ: Մարտի 7-ից 15-ը տեղի կունենան սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ մի կողմից նպաստելով հանրության իրազեկման մակարդակի բարձրացմանը, մյուս կողմից՝ բարելավելով տնտեսավարողների գործունեությունն այս ոլորտում:

Մարտի 7-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում և Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում կանցկացվեն բաց դասեր՝ նվիրված սննդամթերքի […]

0 Comments

Մսամթերքի մակնշման պահանջները՝ ՍԱՊԾ տեսադաշտում

Մսամթերքի արտադրության ոլորտում օրենսդրորեն նախատեսված բոլոր բաղադրիչները մակնշելու և դրանց առնչվող խախտումները բացառելու հարցերն են քննարկվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաներն ու մսամթերք արտադրող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Թե՛ Ծառայության վերահսկողության ընթացքում, թե՛ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրություննների համաձայն՝ արտադրվող որոշ մսամթերքներում արձանագրվել են բաղադրության և մակնշան անհամապատասխանություններ: Հղում կատարելով ԵԱՏՄ մակնշման պահանջներին ներկայացվող տեխնիկական կանոնակարգին՝ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և […]

0 Comments

Միասին ընտրենք սպառողների շահերը 2017-ին լավագույնս ներկայացրած ՀԿ-ին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մրցանակ է նախատեսում այն հասարակական կազմակերպության համար, որը 2017 թվականին լավագույնս է ներկայացրել սպառողների շահերը կամ նպաստել է սննդամթերքի անվտանգության ոլորտի բարելավմանը:

Խնդրում ենք, հետևելով հղմանը, մասնակցել քվեարկությանը: Մրցանակակիրը կորոշվի այս քվեարկության արդյունքներով, հետևաբար կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը:

Քվեարկությունն ուժի մեջ է մինչև 2018 թ. մարտի 14-ը:

Միասին ընտրենք սպառողների շահերը 2017-ին լավագույնս ներկայացրած ՀԿ-ին

0 Comments