ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Հայաստանում կգործի սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը սննդի անվտանգության, անասնաբուժական ծառայությունների և բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման մեթոդաբանության և համակարգի մշակման գործում» ծրագրի շրջանակում մարտի 14-ին Երևանում կայացավ «Սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման» վերաբերյալ աշխատաժողով։

Հաշվի առնելով սպառողների շահերը և շուկայում սպառման համար անվտանգ սննդամթերք մատակարարելու առաջնային անհրաժեշտությունը՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում ներկայումս տեղի […]

0 Comments

Ուսանողներն իրազեկում են սպառողներին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ համատեղ, մարտի 13-ին իրականացրել է իրազեկման միջոցառում՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Մի խումբ ուսանողներ, շրջելով Երևանի կենտրոնական և մարդաշատ փողոցներով, սպառողի ուղեցույցներ են բաժանել քաղաքացիներին և փոխանցել տեղեկատվություն սպառողի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ սնվելու իրավունքի մասին: Ուսանողները համաքաղաքացիներին հորդորել են իրացման ցանցերում ուշադիր լինել սննդամթերքի մակնշման, սանիտարահիգիենիկ […]

0 Comments

Տնտեսավարողներն օր առաջ պետք է գիտակցեն HACCP համակարգի առավելությունները

Սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա հերթական միջոցառումը նվիրված էր Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդման սկզբունքներին: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 13-ին մեկ հարթակում էր համախմբել տնտեսավարողներին, համակարգի ներդրման մեջ մասնագիտացված, ինչպես նաև գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում ընդունված այս համակարգի հնարավորինս արագ կիրառումը խթանելու նպատակով:

ՍԱՊԾ տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ […]

0 Comments

Քննարկվելու է սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրումը

Վաղը՝ մարտի 14-ին, ժամը 10:30-ին, Մարիոթ հյուրանոցի «Էրատո» սրահում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ համատեղ, տնտեսավարողներին կներկայացնի սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման առանձնահատկություններն ու հեռանկարները:

 

Հասցե՝ Երևան, Ամիրյան 1

Հեռ. 010 206040

Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու:

0 Comments

Նոր ծրագրերը՝ ՍԱՊԾ կենտրոնական և տարածքային կառույցների տեսուչների օրակարգում

Սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպել էր դասընթաց-քննարկում Ծառայության և մարզային կենտրոնների տեսուչների համար: Ծառայությունը շաբաթվա ընթացքում միջոցառումներ է իրականացնում թեʹ սպառողների իրազեկման, թեʹ տնտեսավարողներին խորհրդատվություն տրամադրելու  և թեʹ վերահսկողության բարելավման նպատակով:

Օրակարգում ընդգրկված էին ՍԱՊԾ կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ողջ Հանրապետությունում նշված […]

0 Comments

Սպառողների իրավունքները պաշտպանելու հարցում անելիք ունեն նաև տնտեսավարողները

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ, նախաձեռնել էր հանդիպում սննդի շղթայի տարբեր ոլորտները ներկայացնող տնտեսավարողների հետ: Կարևորելով այս ոլորտում գործունության բարելավումը և անվտանգության ապահովումը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգության նորմատիվ իրավական ակտերն ու դրանց պահանջները, համապատասխանության գնահատման, ինչպես նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերը, […]

0 Comments