Լուրեր
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողության արդյունքում, կասեցրել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:
Պարզվել է, որ այս արտադրամասում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, անձնակազմի անդամները չեն կրել պահանջված հագուստը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների մուտքն արտադրական տարածք: Բացի այդ՝ թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը […]
ՍԱՊԾ գերխնդիրը մեկն է՝ ապահովել երեխաներին մատակարարվող մսի անվտանգությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է սպանդանոցային պարտադիր մորթի անցման փուլերը, սպանդանոցների բախշվածությունն ըստ մարզերի, ինչպես նաեւ խոսել է միսն ուղեկցող ձև 5 փաստաթղթի տրամադրման կարգի մասին:
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի՝ 2018թ. հուլիսի 1-ից […]
Հիշեցում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշեցնում է, որ ս/թ ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար:
Ըստ հաստատված ժամանակացույցի՝ ավելի վաղ, 2017 թվականի սեպտեմբերի 1-ից, այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող հաց-հացամթերքի մատակարարման, Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների, իսկ նոյեմբերից 1-ից՝ նաև Երևանի իրացման ցանցերի համար:
Սանիտարական […]
Համագործակցություն՝ ուղղված թվայնացմանը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը «ԵՄ, թվայնացում Հայաստան» նախագծի թիմի ղեկավար Տատյանա Պրենդա Տրուպեկի, «Թվային Հայաստան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Արամ Վրթանեսյանի հետ քննարկել է հանրապետության պետական սահմանային հսկիչ կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ծրագրի կատարելագործմանն ու ինտեգրման աշխատանքներին առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՍԱՊԾ պատասխանատու ստորաբաժանումներից, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից, «ԵՄ Հայաստանի թվային […]
Հայկական սննդամթերքի արտահանման հնարավորություններն ու ընթացակարգերը՝ հայ-ամերիկյան քննարկումների օրակարգում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, ամերիկացի գործընկերների հետ բանակցել է սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների շուրջ, քննարկել սննդամթերքի ներմուծման ու արտահանման ընթացակարգերը:
Մասնավորապես, կողմերն անդրադարձել են անասնաբուժական և բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերի շրջանառության կարգին՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ և ԵՄ կարգավորումները։ Կարևորվել է տեղեկատվության փոխանակումը […]
«Անվտանգ սնունդ. թվային լուծումներ». Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
Երկրորդ տարին անընդմեջ մարտի 15-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ գործընկեր կառույցների հետ համատեղ, նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Այս տարի սպառողի շահերը մեկ հարթակում էին համախմբել հասարակական ու գիտական, պետական կառույցների, հայաստանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, ԵԱՏՄ և ԵՄ գործընկերներին, փորձագետների, գործարարների, սպառողների: Օրակարգային բոլոր հարցերի վերջնական նպատակը մեկն էր՝ գտնել մեր երկրում սպառողի դիրքերը բարելավելու ուղիներ, […]






