ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Հայտնի են լաբորատոր փորձաքննության արդյունքները

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցների թունավորման պատճառները հստակեցնելու նպատակով կատարված վերահսկողության շրջանակներում, կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի գործունեությունը և առկա խոհարարական արտադրանքի (սենդվիչ) իրացումը, ինչպես նաև նմուշառում էր կատարվել խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ խոհարարական արտադրանքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և […]

0 Comments

Զանգվածային թունավորման արդյունքում կասեցվել է Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը

Զանգվածային թունավորման մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ մայիսի 17-ին, սննդային թունավորման կասկածանքով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:

Ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, և անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից, […]

0 Comments

Կասեցվել է հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների կողմից «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրությունում իրականացված վերահսկողության արդյունքում  պարզվել է, որ սննդամթերքն այստեղ արտադրվել է հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել սահմանված նորմերին համապատասխան, չեն պահպանվել թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստիցիդների օգտագործման նորմատիվ պահանջները:

Ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

[…]

0 Comments

Պարզաբանում

Նկատի ունենալով, որ մոտենում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և ուժեղացվել է վերահսկողությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:

Անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40:

Պտուղ-բանջարեղենի արտահանման որևէ սահմանափակում չկա, ավելին, բոլոր պահանջների պահպանման դեպքում, արտահանման […]

0 Comments

Դադարեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանի հացի արտադրամասում չեն պահվել սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները, իսկ արտադրվող հրուշակեղենի համար բացակայել է անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC): Կայացվել է արտադրամասի 2 աշխատակիցներին աշխատանքի չթույլատրելու որոշում, քանի որ նրանք ենթարկված չեն եղել նախնական պարտադիր և պարբերական բուժզննության:

Արտադրամասի գործունեությունը […]

0 Comments

Պարզաբանում

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ծառայությունն արդեն […]

0 Comments