Լուրեր
Ի գիտություն սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների
Նկատի ունենալով, որ Դուք գործունեություն եք իրականացնում սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն Ձեր գործունեության մասին՝ Տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելու համար: Տեղեկատվությունը պետք է ներկայացվի Ձեր գործունեությունը սկսելուց հետո […]
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այցելել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տոհմային տավարաբուծական ֆերմա
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, հուլիսի 1-ից մեկնարկող սպանդանոցային պարտադիր մորթի անցման շրջանակներում սպանդանոցների կառուցման գործընթացին ծանոթանալու նպատակով նախաձեռնված մարզային շրջայցերի ընթացքում, այցելել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա:
ՍԱՏՄ պատասխանատուները ծանոթացել են ֆերմայում ներդրված տեխնոլոգիաներին, կենդանիների պահման և կաթնամթերքի ստացման ավտոմատացված համակարգերին: Սննդային արտադրանքի անվտանգությունն ապահովելու և […]
Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ Կոկա-կոլա և Պեպսի-կոլա:
Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ և ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից:
Տնտեսվարողները ներկայացրել են պարտավորագրեր […]
Այսօր ՍԱՏՄ-ն կասեցրել է մի շարք ավելի կազմակերպությունների աշխատանքն ամբողջ հանրապետությունում խստացված ստուգայցը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էր
ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր կասեցրել են երկրում գործող մոտ հինգ տասնյակ սննդի շղթայի օպերատորների գործունեությունը. կասեցվողների ցանկում բոլորիս հայտնի տնտեսվարողներ են:
Մասնավորապես՝ 72 ժամով կասեցվել է Երևանի օղակաձև զբոսայգում գտնվող «ՄուզԿաֆե» սրճարանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարհիգիենիկ նորմերը խախտելու համար:
24 ժամով դադարեցվել է նաև Երևանի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» […]
ՍԱՏՄ-ն կասեցրել է մոտ երկու հարյուր կազմակերպությունների գործունեությունը. անակնկալ շրջայցերն ու կրկնակի ստուգայցերը շարունակվում են
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետության արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում շարունակվում է:
ՍԱՏՄ տեսուչներն այսօր խստացված ստուգումներ են անցկացրել Երևանի Ավան վարչական շրջանի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Արդյունքում հայտնաբերվել են ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակ աղբամանի բացակայություն, իսկ […]
ՍԱՏՄ անակնկալ ստուգայցի թիրախում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն էր. խախտումներ արձանագրվել են
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր մշտադիտարկումներ են անցկացրել մայրաքաղաքի «Երևան Սիթի» ս/մ ցանցի մասնաճյուղերում:
Խախտումներ արձանագրվել են գրեթե բոլորում: Դրանք հիմանկանում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների ձեռնուցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ: Դրականորեն արձանագրվել է, որ ցանցի խանութներից շատերում նշանակված են հերթերը հսկող և կուտակումներ թույլ […]