Լուրեր
Սննդամթերքի անվտանգության ոլորտում հայ-չինական հարաբերությունները կակտիվանան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Հոնգլիանգ Վանգին:
Կարևորելով Չինաստանի հետ տնտեսական դաշտում երկկողմ համագործակցության զարգացումները՝ Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել է, որ առաջիկայում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ՝ ի դեմս չինական շուկայում հայկական սննդամթերքի ներկայության խթանման, ինչպես նաև արտահանման ու ներմուծման ակտիվացման ու ծավալների մեծացման: Նա ողջունել է երկու երկրներում սննդամթերքի անվտանգությունն ապահովող […]
Բուսասանիտարական լաբորատորիա Այրում համայնքում
Այրումի կայարանի մոտ շուտով կսկսեն բուսասանիտարական լաբորատորիա կառուցել: Մինչև տարեվերջ շենքը պատրաստ կլինի: Գնացքով սահմանը հատող բուսական ծագման ցանկացած ապրանք տեղում կհետազոտվի:
Տեղի է ունեցել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ
Հուլիսի 13-ին հրավիրվել է ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների ընտրության հարցը:
Խորհրդին ներկայացվել է երկու՝ Էդգար Ճաղարյանի և Ալեքսանդր Ավետիսյանի, թեկնածությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց ՀՀ վարչապետին, որպես տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հավակնորդ, ներկայացնել Էդգար Ճաղարյանի թեկնածությունը: Ալեքսանդր Ավետիսյանը չհավաքեց կողմ ձայների անհրաժեշտ քանակը:
Քննարկվել են համագործակցության ուղղությունները
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հուլիսի 10-ին հանդիպել է Համաշխարհային Բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ տնտեսագետ Բեկզադ Շամսիևի և սննդամթերքի անվտանգության փորձագետ Արա Կարապետյանի հետ:
Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել ՀԲ-ի գործունեությունն ու մեր երկրում իրագործվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ դրանք կընդգրկեն նաև սննդամերքի անվտանգության բաղադրիչը:
Առանձնացնելով հատկապես գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության վերլուծության ուղղությամբ տարվող աշխատանքները՝ պարոն Շամսիևը հնարավոր […]
«Գուլիվեր» մանկապարտեզում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները
«Գուլիվեր» մանկապարտեզում աղիքային վարակների հետ կապված աշխատանքներն ավարտվել են, ամփոփվել են իրականացված հետազոտությունների արդյունքները:
Նշված մանկապարտեզում արձանագրվել էին սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների խախտումներ, ինչն էլ տվյալ նախադպրոցական հաստատություն հաճախող 33 երեխայի հիվանդանալու պատճառ էր դարձել։ Այս երեխաներից 22-ի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ, իսկ 9-ի մոտ մանրէաբանական հետազոտությունների արդյունքում անջատվել էր շիգելա զոննե՝ դիզենտերիա։ Անջատված հարուցիչը բնորոշ է սննդային […]
Կարևորվել է սկսված ծրագրերի շարունակականության ապահովումը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսանը հուլիսի 3-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչների հետ:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցելու և որակական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, կարևորվել է սկսված ծրագրերի շարունակականության ապահովումը:
Տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության ոլորտում աշխատանքների իրականացման իր հեռանկարային ծրագրերն, […]



